Այսօր ԱԺ-ում քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի՝ «Թուրքիայի հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը՝ օկուպացիան եւ մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» նախագիծը օրակարգում ընդգրկելու մասին հարցը:
Զարուհի Փոստանջյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց եւ հայտարարեց, որ մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը ասում էր, որ պահանջատեր չէ եւ այս օրինագծի վերաբերյալ կարծիք հայտնեց, որ ընկնելու է պատասխանատվության տակ եւ վախենում է պատասխանատվությունից»:
Առաքել Մովսիսյանը տեղից բղավում էր. «Այ դերասա՜ն»:
Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ նման բան չի եղել, զրպարտություն է:
Կարդացեք նաև
Ներկայացնելով ՀՀԿ խմբակցության տեսակետը՝ նա ասաց. «Որպեսզի ձեզ չվիրավորենք, որոշել ենք ձեր անհեթեթ որակումներով շարադրանքը, որը մեր ազգային երազանքն է, բայց ոչ օրենքի խնդիր, քվեարկությանն այդ չմասնակցել»:
Մինչ քվեարկությունը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք նույնպես չեն մասնակցում քվեարկությանը:
Քվեարկության արդյունքներով, կողմ քվեարկեց 8 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝2:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ինքը չի մասնակցել քվեարկությանը եւ դա որեւէ կապ չի կարող ունենալ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի՝ քվեարկությանը չմասնակցելու որոշման հետ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ