3 օրերի ընթացքում Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի ուսումնասիրել է բազմաթիվ հաղորդագրություններ, որոնց մեծ մասը չէր համապատասխանում իրականությանը, եղել են հանգամանքները, որոնք հաստատել են, բայց բոլորովին այլ փաստական հիմքեր են ունեցել: Այս մասին դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց Հանրաքվեի ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Այս ամենը պետք է քննարկվի, այդ բոլորի քննարկման համար է նախատեսված նախնական արդյունքների ամփոփումից հետո մինչեւ վերջնական արդյունքների ամփոփումը ընկած ժամանակահատվածը»,- ասաց նա:
Տիգրան Մուկուչյանը նշեց, Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը գիշերվա ընթացքում գրավոր որեւէ դիմում չի ստացել, նա հավելեց, որ վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը սկսվում է դեկտեմբերի 7-ին ժամը 12:00-ին եւ ավարտվում նույն օրը 20:00-ին: Անդրադառնալով ընտրախախտումներին՝ նա ասաց. «Եղել են տարբեր ահազանգեր, մենք եւս 3 օրվա ընթացքում անընդհատ իրազեկել ենք նշված ահազանգերով մեր իրականացրած միջոցառումների մասին: Կա համապատասխան ժամկետ թե՛ փաստական հանգամանքները, թե՛ եթե կլինեն դիմում-բողոքներ, այդ դիմում-բողոքները քննարկելու համար, եւ բնականաբար, այդ ամեն ինչի քննարկման արդյունքում կլինեն համապատասխան որոշումներ, որոնցով ԿԸՀ-ն կներկայացնի, կամրագրի իր իրավական դիրքորոշումը: Եվ քանի դեռ մենք գտնվում ենք այս փուլում, հետեւաբար՝ այդ ամենի քննարկման ավարտին մենք արդեն կներկայացնենք թե՛ մեր որոշումները, թե՛ մեր իրավական դիրքորոշումները»:
Նշենք, որ նախնական արդյունքները ամփոփվել են դեկտեմբերի 7-ին, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն 7 օր անց:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ