Կիսանախագահական համակարգից խորհրդարանականի անցումը նախատեսող հանրաքվեի 1997 տեղամասերում ձայների հաշվարկից հետո Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր առավոտյան հայտարարել է, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծին «այո» են ասել ընտրողների 63.35%-ը: Այս մասին գրել է «Deutsche Welle» հեղինակավոր պարբերականը:
Նշված է, որ «ոչ» են քվեարկել ընտրողների 32.35%-ը: Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող անձանց 50,51%-ն, ինչը, ըստ պարբերականի, ցածր ցուցանիշ է:
Հեղինակը գրել է, որ Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող ընդդիմությունը քվեարկությունից հետո անմիջապես սկսել է տվյալներ հրապարակել տեղամասերից, որոնց համաձայն՝ փոփոխություններին «ոչ» է ասել ընտրողների մեծամասնությունը: Կայքը մեջբերել է Լեւոն Զուրաբյանի խոսքերն այն մասին, որ իշխանությունները ջախջախիչ պարտություն են կրել:
«Deutsche Welle»-ն նաեւ նշել է, որ Երեւանում ամբողջ գիշեր շարունակվել է ընդդիմության բողոքի ցույցը, իսկ դեկտեմբերի 7-ին տեղի կունենա Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող ուժերի համատեղ հանրահավաքը, որի ընթացքում կներկայացվեն տեղամասերում ձայների իրենց հաշվարկը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ