Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «ԿԸՀ ներկայացրած տվյալները սուտ են»

Դեկտեմբեր 07,2015 12:32

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ԿԸՀ ներկայացրած տվյալները հանրաքվեի վերաբերյալ համարում է սուտ:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Սաքունցը նշեց, որ երեկվա հանրաքվեն աննախադեպ էր դիտորդների նկատմամբ ճնշումներով և ընտրախախտումներով. «Լցոնումները, դիտորդների նկատմամբ աննախադեպ ճնշումները, բացակա ընտրողների փոխարեն քվեարկությունները, լրագրողների նկատմամբ ճնշումները, քաղաքացիներին ուղղորդված տեղափոխելը տեղամասից տեղամաս՝ դրանք, բացի ԶԼՄ-ների միջոցով հայտնածներից, այն հիմնական խախտումներն էին, որ երեկ իրականացվեցին: Մի քանի դեպքերով նաև ներկայացրել ենք հանցագործությունների մասին հաղորդումներ, երբ մարդ գալիս ու տեսնում է, որ իր փոխարեն ընտրել են: Առնվազն 29/27, 32/32, 32/53 ընտրատեղամասերում ընտրությանը մասնակցած անձանց` մեր դիտորդների հաշված և պաշտոնապես հրապարակված թվի միջև կա մեծ տարբերություն, որը խոսում է բացակայածների փոխարեն քվեարկության մասին»:

Պարոն Սաքունցը նաև մտահոգություն հայտնեց, որ ոստիկանությունը մատը մատին չի տվել:

Արթուր Սաքունցն ամփոփեց. «Երեկվա հանրաքվեն կենսական այն նշանակությունն ուներ, ինչ նախագահական ընտրությունները Սերժ Սարգսյանի համար»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031