Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. «Բոլորը զբաղվելու են ոչ թե քաղաքական, այլ բդային եւ անանասային գործերով» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2015 12:26

«Այո և Ոչ» իրապատման հեղինակ, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց նախագիծը: «Կուզենայի «Ոչ»-ի ճակատից ավելի ակտիվ լինեին: Բոլորին դիմել եմ, չուզեցին մասնակցել: Խոսքը ՀԱԿ-ի, «Ժառանգության», «Նոր Հայաստան»-ի մասին է: Իսկ թե ինչու հիմնականները չմասնակցեցին, ասում էին, որ իշխանական պրոյեկտ է: Ենթադրենք, այդպես է, բայց դա ի՞նչ կապ ունի: Զուրաբյանը մասնակցել է Աշոտյանի պրոյեկտին, ուրեմն ի՞նչ՝ պրոյեկտը ընդդիմադի՞ր է: 240 ժամ ուղիղ եթեր էր: Ասում էին՝ մոնտաժելու եք, բայց դեռ չի ծնվել մարդ, ով կարող է ուղիղ եթերը մոնտաժել: Կարծում եմ՝  չմասնակցածներն ինչ-որ պահի փոշմանեցին, բայց արդեն ուշ էր»,-ասաց Քոչարյանը:

Նա նշեց, որ ավելի շատ եթերում եղել են «Ոչ»-երից Հրանտ Բագրատյանը, «Այո»-ներից՝ Հրայր Թովմասյանը: Մյուսների հնարավորությունները հավասար են եղել:

Կարեն Քոչարյանը պաշտոնյաներին հորդորեց պարբերաբար այցելել մարզեր եւ տեսնել իրականությունը. «Անմիջականորեն շփվեք մարզերի բնակչության հետ: Եթե այս միտումը շարունակվի, շատ ավելի լավ արդյունքի կհասնենք, քան անիմաստ միջոցառումները, որոնց վրա եսիմ ինչեր են ծախսվում: Իրականում մարզերի բնակչությանը մեկ էր հանրաքվեն, նրանք այլ խնդիրներ էին բարձրացնում»:

Բանախոսի դիտարկմամբ՝ առաջիկայում գուցե «Նոր Հայաստանը» ինչ-որ քայլեր ձեռնարկի, թեեւ բոլորը զբաղված են լինելու ոչ թե քաղաքական, այլ «բդային եւ անանասային գործերով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031