Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղտեխնոլոգը՝ հանրաքվեի մասին. «Աշխարհի ամենամեծ տրագեդիան սարքեցին»

Դեկտեմբեր 07,2015 12:12

«Աշխարհի ամենամեծ տրագեդիան սարքեցին: Եթե «Այո» չլինի, վսյո, Հայաստանը կկործանվի, կմնա 19-րդ դարում, եսիմ-ինչ… «Ոչ»-երն էլ ասում էին՝ եթե «Ոչ» չասեք, «Այո»-ն անցնի, կկործանվի այս պետությունը»,- այսպես է բնորոշում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կարծիք հայտնեց, որ «Այո»-ի եւ «Ոչ»-ի որոշ կողմնակիցներ ադեկվատ եւ ճիշտ են խոսել. «Խնդիրը նրանում է, որ երեկ, երբ նայում էի «Ֆեյսբուքը» եւ հեռուստատեսությունը, թվում էր թե Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստաններ են: Այս իրավիճակն ինձ ավելի է տխրեցնում, քան՝ «Այո» կամ «Ոչ» ասելու հարցը»:

Թե ինչու էին կողմերը փորձում ծայրահեղացնել իրավիճակը, Կարեն Քոչարյանի խոսքով. «Հասկացել են, որ Հայաստանում խնդիր էր դառնում նախագահական ընտրությունը, որի ժամանակ հասարակության շրջանում պարալիզացիա էր տեղի ունենում: Մասնավորապես ՀԱԿ-ի «Ոչ»-ի ճակատը հայտարարեց, որ «Այո»-ն ասոցացնում է Սերժ Սարգսյանի հետ: Ինչ-որ առումով դա ստացվեց: Բայց «Ոչ»-ը մի քանի մասի էր բաժանված: Այսինքն, կիսվեց՝ մի մասը «ոչ» քվեարկեց, մի մասն էլ ճղեց»:

Խոսելով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքներից՝ քաղտեխնոլոգն ասաց. «Տոտալ անվստահություն է տիրում մեկը մյուսի նկատմամբ, այս իրավիճակում դժվար է պետությունն առաջ տանել: Խնդիրը չշտկվող դեգրադացիան է, բայց ես անուղղելի լավատես եմ: Ընթացքում «Այո»-ի եւ «Ոչ»-ի շտապից «ուռա»-ները մտնում էին Facebook եւ հեռուստատեսություն, դրա համար էլ ժողովուրդը ոչ մեկին չի հավատում, անգամ ինքն իրեն»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031