ՎՏԲ-Հայաստան Բանկը ամփոփեց MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացվող Cirrus/Maestro, MasterCard Standart և MasterCard Gold քարտերի վաճառքը խթանող մոտիվացիոն ծրագրի 2-րդ փուլը: Ծրագրում մասնակցում էին բանկային քարտերի վաճառք իրականացնող աշխատակիցները: ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը հերթական անգամ խրախուսեց այն աշխատակիցներին, ովքեր առավել ակտիվ էին մասնակցում աշխատանքային գործընթացին, հասնելով լավագույն արդյունքների:
Ակցիայի շրջանակներում Բանկի այն աշխատակիցները, ովքեր 2015 թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում իրականացրել են MasterCard քարտերի վաճառք, ստացան բոնուսային պարգևատրում, իսկ 20 աշխատակիցներ, ովքեր ցուցաբերել են քարտերի վաճառքի լավագույն արդյունք, մասնակցեցին խաղարկության: Դրամային մրցանակի շահող դարձավ “Ապարան” մասնաճյուղի ֆինանսական խորհրդատու Մխիթար Մխիթարյանը:
MasterCard բանկային քարտերի վաճառքը խթանող ծրագիրն իրականացվել է երկու փուլով՝ սկսած 2015 թ. մայիսից: Յուրաքանչյուր փուլի ավարտին լավագույն աշխատակիցները պարգևատրվել են, կայացել է մրցանակների խաղարկություն:
Խթանող ծրագրի արդյունքում Cirrus/Maestro, MasterCard Standart և MasterCard Gold քարտերի վաճառքը զգալիորեն աճել է:
Կարդացեք նաև
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն- Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկը պարբերաբար անցկացնում է նմանատիպ խթանող ծրագրեր, որոնց շնորհիվ աճում են Բանկի աշխատակիցների մասնագիտական հմտությունները և մոտիվացիան: Մենք բարձր ենք գնահատում մեր այն գործընկերներին, ովքեր ոչ միայն մասնագիտորեն կատարում են իրենց պարտականությունները, այլև նախաձեռնող են և նպատակասլաց: ՎՏԲ-Հայաստան Բանկի զարգացումը անհնարին կլիներ առանց միասնական կոլեկտիվի, որը ձգտում է լավագույն արդյունքների: Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս իրականացված աշխատանքի համար և մաղթում հետագա հաջողություններ»: