Լրահոս
Օրվա լրահոսը

 «Այո» քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը կազմում է 825 851, իսկ «Ոչ»  քվեարկածներինը՝  421 600

Դեկտեմբեր 07,2015 11:17

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը քիչ առաջ արտահերթ նիստ գումարեց, որի ընթացքում ամփոփվեցին դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները:

Հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ  հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը 2 547 918 է:  Քվեարկության օրը հանրաքվեի տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 67, ըստ գտնվելու վայրի  լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝  16 798, հաշվառում չունեցողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝  281, ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 176, ստացիոնար բուժհաստատություններում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 1542, ձերբակալված անձանց պահելու վայրերում կազմված  լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 0, էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 265, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը՝  2 567 047: Քվեարկությանը մասնակցել է 1 303 466 քաղաքացի, այդ թվում՝ նույնականացման քարտերով քվեարկության մասնակիցների թիվը՝ 189 230 քաղաքացի:

Նա նշեց, որ տեղամասային հանձնաժողովների հատկացված քվեաթերթիկների թիվը 2  640 000 է, տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 1 330 954: Անվավեր է ճանաչվել 53 332 քվեաթերթիկ, «Այո» քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը կազմում է 825 851, իսկ «Ոչ»  քվեարկած քվեաթերթիկների թիվը՝  421 600: Քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների ընդհանուր թիվն է 1 300 635, իսկ անճշտությունների գումարային չափը՝ 824:

Հանրաքվեի կենտրոնական  հանձնաժողովի անդամները կազմեցին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների արձանագրությունը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հանգստացէք

    մի հատ սաղ շունչ առէք

    աշխարհին ճիվերին ալ չէ թէ ինչ է կատարվում մեր երկրում

    actually, Հայութեան մէկ մասը իսկ տեղյակ չի թէ սահմանադրական հանրաքվէ տեղի է ունեցել Հայաստանում

    բարի շաբաթ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031