Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը «London Chess Classic» գերմրցաշարում երրորդ անգամ իր պարտիան ավարտեց խաղաղ արդյունքով: Նա Միավորը բաժանեց Անգլիայի առաջատար գրոսմայստեր Մայքլ Ադամսի հետ: Նույն մրցաշարի շրջանակներում ընթացող ՖԻԴԵ-ի օփենում Հրանտ Մելքումյանը նույնպես կես միավոր վաստակեց եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի 21-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ