ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը Աթենքում կայացած նիստում ժամանակավորապես կասեցրել է կազմակերպության նախագահ Կիրսան Իլյումժինովի լիազորությունները:
Այդ առաջարկն արել է ինք՝ Իլյումժինովը այն պատճառով, որ ԱՄՆ-ի ֆիննախը նոյեմբերի վերջին իր նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել Սիրիայի Կենտրոնական բանկի հետ կապեր ունենալու պատճառով: Իլյումժինովն իր քայլը մեկնաբանել է այսպես. «Ես մնում եմ ՖԻԴԵ-ի նախագահ, սակայն իմ լիազորությունները կասեցրել եմ ֆինանսական եւ վարչական մասով: Դա կապված է այն բանի հետ, որ եկող տարվա նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալու է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտը եւ ԱՄՆ ֆիննախի պատժամիջոցների պատճառով չեմ կարող մեկնել եւ պայմանագրերը ստորագրել: Ուստի, որպեսզի մրցամարտը չձախողվի, խնդրեցի ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդին ժամանակավորապես կասեցնել իմ լիազորությունները՝մինչեւ հաջորդ նիստ»:
Իլյումժինովն իր լիազորությունները փոխանցել է ՖԻԴԵ-ի առաջին փոխնախագահ Գեորգիս Մակրոպուլոսին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Global Look Press-ի