Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առավոտյան ժամը 6-ին ավարտել է սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքների էլեկտրոնային հաշվարկը:
Ստացվել են բոլոր 1997 ընտրատեղամասերի նախնական տվյալները:
ԿԸՀ տվյալներով, «Այո» է քվեարկել ընտրողների 63,35 տոկոսը (825622 ընտրող), «Ոչ»՝ 32,35 տոկոսը (421593 ընտրող):
Նշենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար, «Ոչ»-ի շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ըստ «Ա1+»-ի, գիշերը հրավիրած ասուլիսում հայտարարել է, թե «Ընտրակեղծիքների ծավալը հասնում է կես միլիոն ձայնի»: Ըստ նրա, նախորդ երեք հանրաքվեներում ընտրողների մասնակցությունը տատանվել է 1 միլիոն 200 հազարից մինչեւ 1 միլիոն 500 հազարի միջեւ։ Մինչդեռ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 300 հազար մարդ է արտագաղթել պաշտոնապես։ «Սրանք ժողովրդագրությունն էլ են կեղծում։ Բայց անգամ այս թիվը բացահայտում է, թե ինչ մասշտաբի կեղծարարություն է տեղի ունեցել»,-ասել է Լեւոն Զուրաբյանը։
Կարդացեք նաև
Սրան ի պատասխան՝ ԱԺ հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Tert.am-ին ասել է, թե պահանջում է, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավարը ցույց տա 500 000 ընտրակեղծիքները. «Եթե ցույց չտա, ուրեմն պետք է հրապարակային հայտարարի, որ ինքը ստախոս է»: Նաեւ հավելել է. «Ափսոսում եմ, որ մեր երկրում այդպես էլ չձևավորվեց ավանդույթ, որպեսզի ընտրություններում կամ հանրաքվեի ժամանակ անհաջողության մատնված կողմը կարողանա շնորհավորել հաջողության հասած կողմին»:
հանգստացէք
մի հատ սաղ շունչ առէք
աշխարհին ճիվերին ալ չէ թէ ինչ է կատարվում մեր երկրում
actually, Հայութեան մէկ մասը իսկ տեղյակ չի թէ սահմանադրական հանրաքվէ տեղի է ունեցել Հայաստանում
բարի շաբաթ