«Ժառանգություն» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հանրահավաքում հայտարարեց, որ 5/1 տեղամասում «Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյանին (լուսանկարում) ծեծի են ենթարկել՝ ընտրախախտումներ բացահայտելու համար, նրա ձեռքից վերցրել են հեռախոսը և մեկուսացրել: «Ոստիկանության ներկայացուցիչներ, պահանջում եմ 5/1 տեղամասում ազատել «Ժառանգության» վարչության անդամին և մեղավորներին պատժի ենթարկել», – ասաց Մարտիրոսյանը: