Քիչ առաջ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը հրապարակեց դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները:
Ըստ 75 ընտրատեղամասերի նախնական տվյալների՝ «Այո» քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը կազմում է 18 006, իսկ «Ոչ» քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը 4797 է:
Ըստ նախնական տվյալների Երեւան քաղաքում «Այո» է քվեարկել 2251 քաղաքացի, 601-ը՝ «Ոչ», 5 տեղամասերից ստացված արդյունք է: Արագածոտնի մարզում՝ 6 տեղամաս, 1023 «Այո», 452 «Ոչ», Արարատի մարզում, մեկ ընտրատեղամաս, 349 «Այո», 39 «Ոչ», Արմավիրի մարզում, 14 տեղամաս, 4645 «Այո», 1268 «Ոչ», Գեղարքունիքի մարզում, 5 ընտրատեղամաս, 2566 «Այո», 444 «Ոչ», Լոռու մարզում, 9 ընտրատեղամաս, 2012 «Այո», 465 «Ոչ», Կոտայքի մարզում, 7 ընտրատեղամաս, 1024 «Այո», 219 «Ոչ», Շիրակի մարզում, 10 ընտրատեղամաս, 1082 «Այո», 454 «Ոչ», Սյունիքի մարզում, 9 ընտրատեղամաս, 478 «Այո», 58 «Ոչ», Վայոց Ձորում, 6 ընտրատեղամաս, 1746 «Այո», 214 «Ոչ», Տավուշի մարզում, 3 ընտրատեղամաս, 830 «Այո», 583 «Ոչ»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև