Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը Ազատության հրապարակում գտնվողներին կոչ է անում նոր «Մարտի 1-երի» չգնալ

Դեկտեմբեր 07,2015 01:22

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Մեդիա կենտրոնում պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՅԴ-ին հաջողվե՞ց իրականացնել այնպիսի հանրաքվե, որը վստահության բարձր ցուցանիշ ամրագրեց, ասաց, որ հանրաքվեն կայացավ, թե՛ ցուցանիշների տեսակետից եւ թե՛ ընդհանուր առմամբ:

Ըստ պարոն Մինասյանի, ակնկալել որ ամեն ինչ իդեալական եւ հարթ կլիներ «առնվազն միամտություն է այդպիսի գնահատական տալը»:

«Բնական է կան խախտումներ, եղել են նաեւ տարբեր ահազանգեր, բայց ես չեմ կարծում, որ այդ ահազանգերը այս պահին կարող են ստվերել ընդհանուր հանրաքվեի ընթացքը եւ անդրադառնալ կոպիտ ձեւով հանրաքվեի օրինականության վրա»:

Արծվիկ Մինասյանը հորդորեց, որ բոլոր արձանագրված խախտումները հանձնաժողովների անդամները, վստահված անձինք, դիտորդները օրենքով նախատեսված կարգով ընթացք տան:

Պարոն Մինասյանն ամփոփեց Արմավիրի մարզի Շենիկ համայնքի քվեարկության արդյունքները՝ ասելով, որ այստեղ մասնակցությունը եղել է 65 տոկոս, որից 419 բնակիչ ասել են՝ «այո»:

Արծվիկ Մինասյանի ծննդավայրում բնակչության 86 տոկոսն է քվեարկությանը մասնակցել:
Հարցին, թե ողջ քարոզչական շրջանում հարցումների արդյունքներն այլ պատկեր էին նախանշում՝ այն է, որ հանրության մեջ բավականին մեծ է անտարբերության աստիճանը:
«Նրանք, որոնք անտարբեր են եղել կամ «ոչ» են եղել, հաճախ չեն էլ գալիս քվեարկության: Որոշ բնակավայրերում ցածր մասնակցությունը նաեւ դա է վկայում»,- ասաց պարոն Մինասյանը:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ չունի տեղեկատվություն, որ մարդկանց փոխարեն քվեարկել են:

Այն հարցին, թե ընդդիմությունն ունեցել է շատ ավելի աղաղակող փաստեր, բայց Սահմանադրական դատարանով արդյունքի չի հասել եւ այսօր Ազատության հրապարակի ուժերը հրաժարվում են գնալ այդ ճանապարհով՝ ասելով, որ ունենալու է կանխատեսելի արդյունք, պարոն Մինասյանն ասաց. «Ուզենք թե չուզենք, ուժեղ է այն ընդդիմությունը, որը կարող է իրավական փաստարկված հիմքեր ներկայացնել: Սկսած 95 թվականից ընդդիմությունը միշտ այս խնդիրն ունեցել է»:

Արծվիկ Մինասյանի համոզմամբ, ընտրական համակարգը հիմնարար փոփոխության պետք է ենթարկվի. «Փոփոխությունների արդյունքում մի շարք գործիքներ ենք մենք ստանում»:

Ազատության հրապարակում գտնվող քաղաքացիներին պարոն Մինասյանը խնդրեց, որպեսզի այդ բողոքն ու դժգոհությունը չբերեն նոր «Մարտի 1-երի»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031