Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ տեղամասերում «ՈՉ»-ը հաղթում է, ՀՀԿ-ն պարտվել է» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2015 01:02

«Հարգելի ոստիկանություն, Ազատության հրապարակը եւ նրա գորգը միայն «Հանրապետական» կուսակցության երիտասարդների գորգը չէ: Մեր ազատամիտ երիտասարդներին, ովքեր ողջունում էին երթը գորգի վրա, պահանջում ենք իրենց ազատ արձակել` այդ գորգը իրենց կանգնելով չի մաշվի, ինչպես «Հանրապետական» կուսակցության երիտասարդների կանգնելով չի մաշել: Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել»,-քիչ առաջ Ազատության հրապարակում ասաց «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հանրապետության հրապարակից բերման ենթարկվածներին ազատ արձակելու կոչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանը. «Փոխարեն գեներալ Գասպարյան, արժե ներկայացվեն ժողովրդին վաղը հակապետական հեղաշրջման փորձի բոլոր մանրամասները, ներկայացնել պատասխանատուների ցուցակը, հանցակազմը եւ այլն: Պահանջում ենք եւ կրկնում ՝ հայ ժողովրդի անունից՝ Սերժ Սարգսյան, հերթը ձերն է  հրաժարական տվեք, հրաժարական: Մենք համաձա՞յն ենք դրան»: Հրապարակում այս հարցին հաջորդեցին հավաքվածների «այո» բացականչությունները:

«Սարգսյան Սերժն արդեն պիտի մտածի հայոց պատմության գրքերի մեջ իր անվան մասին՝ ինչպես պիտի հիշատակվի: Որքան էլ մենք վիրավորված ենք, քաղաքացիների իրավունքները գողացված են, մենք ուզում ենք, որ իր անունը լավ հիշատակվի, նա նայի հայ ժողովրդի աչքի մեջ ու ընդունի իր մեղքը, ու հրաժարական տա, այդ պահանջը վերաբերում է շտաբի պետին, բոլոր մակարդակի հանրապետականներին,որոնք կեղծել են հանրաքվեն, ներառյալ  մարզպետներին, քաղաքապետերին: Վովա Գասպարյանը եւ Գորիկ Հակոբյանն ունեն այդ տվյալները, իրենց հնարավորություն է տրվում բացել դռները, մասնակցել նոր Հայաստանի կերտմանը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանն ասաց, որ ներկա դրությամբ ժողովրդի ձայնը գողացված է, իշխանությունները ցայտնոտի մեջ են, խորհրդակցում են՝ ինչ քայլ պիտի կատարեն. «Անկախ նրանից՝ թվերը նկարած են, թե չէ, արդեն ժողովուրդը խոսել է՝ ո՛չ կեղծված հանրաքվեին, կուսակցապետությանը: Ժամը եկել է՝ մեր պայքարով ունենաք մեզ պատկանող  հաղթանակը: Դրա համար այդ հաղթանակը պիտի տաք պահենք այս ցրտին: Շատ տեղամասերում «Ոչ»-ը հաղթում է, բայց մեր փորձից գիտենք՝ մինչեւ արեւածագ արդյունքները կարող են փոխվել: ՀՀԿ-ն պարտվել է, ժողովուրդն ասել է՝ մենք չենք վստահում ձեզ, ՀՀԿ-ն պարտվեց Հայաստանի Հանրապետության դիմաց»:

Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ երթը շարունակում են դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031