Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

22:00-ի դրությամբ ոստիկանությունը ստացել է 234 ահազանգ

Դեկտեմբեր 07,2015 00:00

Քիչ առաջ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանը լրագրողներին ներկայացրեց քվեարկության ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն:

Նա նշեց, որ ժամը 22:00-ի դրությամբ ընդհանուր առմամբ ոստիկանությունը ստացել է 234 ահազանգ եւ 218 զանգվածային լրատվության միջոցների հրապարակում, որոնցից  29-ը վերաբերվել են ուղղորդելուն,18-ը՝ ընտրատեղամասերում կուտակումներին, 18-ը`  լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն, 20-ը՝ դիտորդական գործունեության խոչընդոտելուն, 24-ը՝ ընտրակեղծիքի կամ լցոնումների, 8-ը տեղամասերում վստահված անձանց թվաքանակի խախտման, 31-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 5-ը քարոզչության, 13-ը՝ ընտրացուցակների ճշգրտման, 4-ը վստահված անձանց սպառնալիքի, 17-ը՝ կրկնակի քվեարկության, 7-ը ընտրակաշառքի, 7-ը բռնության կամ ծեծի, 2-ը՝ բաց քվեարկության, 2-ը` հարկադրանքի, իսկ 29-ը տեղեկատվական բնույթի ահազանգեր են եղել, որոնք ոստիկանությունը տեղում ճշտել է:

Մերուժան Հակոբյանը տեղեկացրեց, որ անձնագրերի ու վիզաների վարչության թեժ գիծն ստացել է 39 ահազանգ, որից 37-ը կրել են տեղեկատվական բնույթ: Իսկ երկու հարցերից մեկը վերաբերվել է քաղաքացու քրոջ մահվանը, որի անունը, սակայն, ցուցակում էր ընդգրկվել: Ստուգման արդյունքում պարզվել է, որ նա մահացել է արտերկրում, եւ նրա մահվան վկայականը չեն ներկայացրել։ Իսկ երկրորդ ահազանգը վերաբերվել է հաշվառմանը. տան վրա հաշվառված են եղել նրա նախկին սեփականատերերը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031