Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ քաղաքագետը ճշգրիտ կանխատեսել էր դեռ երեք տարի առաջ

Դեկտեմբեր 07,2015 16:30

2012-ի օգոստոսին «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրն էր քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանը. քննարկման թեման սիրիական ճգնաժամի աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային հետեւանքներն էին: Ահա այս հաղորդման ընթացքում Լեւոն Շիրինյանը կանխատեսել էր այն, ինչ տեղի ունեցավ երեք տարի անց՝ մասնավորապես նշելով, թե սիրիական ճգնաժամում Ռուսաստանը ավելի կարծր դիրքորոշում կունենա՝ պատճառաբանելով. «Եթե Սիրիան Ռուսաստանը թողնում է, նա տասնամյակներով, մեկընդմիշտ գուցե՝ Միջերկրական տարածաշրջանը թողնում է, ու վերջացած է սա… Ռուսաստանը եթե վերջին կռիվը չտվեց Սիրիայի համար այս տարածաշրջանում՝ վստահ եղեք, որ նա տասնամյակներ փորձելու է վերականգնվել, թե չէ՝ չգիտեմ:

Դրա համար, կարծում եմ, նրա դիրքորոշումը կարծրանալու է, ինչքան ճգնաժամը խորանա»:

Ի դեպ, նաեւ հավելել էր. «Հիմա սրանք կարող են այսօր թվալ տեսական դատողություններ, բայց համաշխարհային քաղաքականության մեջ շատ հաճախ լինում են այնպիսի բաներ, որոնք խիստ անհավանական են, օրինակ՝ Խորհրդային Միության փլուզումը»:

«Առավոտ» օրաթերթ
05.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031