Լրահոս
Օրվա լրահոսը

Կայանալու արվեստը. Ոչ թե ճնշել, այլ «բաց թողնել» ցավը

Դեկտեմբեր 07,2015 16:00

Երբ լարվածությունը խանգարում է ապրել

1971 թվականի հուլիսին ես Մոսկվայում ներկա էի Պետրոսյան-Կորչնոյ պարտիաներից մեկին՝ հավակնորդների մրցաշարի շրջանակներում: (Այդ մրցամարտում ի վերջո հաղթեց հայ գրոսմայստերը՝ 5,5:4,5): Աչքի էր զարնում, թե որքան տարբեր էին իրենց պահում մրցակիցները: Լենինգրադցի գրոսմայստերը հինգ ժամվա ընթացքում գրեթե չէր կտրվում շախմատի տախտակից, նստած էր շատ ձիգ, լարված: Պետրոսյանը, ճիշտ հակառակը, կիսապառկած էր աթոռին, ձեռքերը գրպաններում, նայում էր պատուհանից դուրս, առաստաղին, մեզ՝ հանդիսատեսներիս: Հաճախ ընդհանրապես դուրս էր գալիս դեպի ետնաբեմ: Կորչնոյն ինքնահաստատվում էր, ինչ-որ բան էր ուզում ապացուցել իր խաղով, Պետրոսյանը պարզապես խաղում էր` առանց ավելորդ հոգեբանական լարվածության: Իմ (բնականաբար, զուտ սիրողական) տպավորությամբ՝ Տալլը, Պետրոսյանը, Սպասսկին, Ֆիշերը շախմատին մոտենում էին որպես խաղի, իսկ Կորչնոյը, Կարպովը, Կասպարովը, ժամանակակից շախմատիստներից շատերը շախմատային տախտակի մոտ «կյանքի-մահու պայքար» են մղում:

Հարցն այստեղ տաղանդի եւ նույնիսկ աշխատասիրության չափի մասին չէ, այլ՝ կյանքի ընկալման: Ապրել՝ քո մեջ եւ քո շուրջն անընդհատ ստեղծելով հոգեբանական լարվածությո՞ւն, թե՞ ապրել՝ կյանքի ամեն մի պահից հաճույք ստանալով: Մնացած հավասար պայմանների պարագայում առանց լարվածության ապրելն ավելի արդյունավետ է: Ձեզ հետ պատահել է, չէ՞, որ դուք տենդագին ցանկանում եք հիշել, ասենք, այս կամ այն մարդու անունը: Դուք լարում եք ձեր ուղեղը, ասում եք՝ «վայ, լեզվիս ծայրին է», եւ այդպես էլ չեք կարողանում հիշել: Բայց հետո, երբ լարվածությունն անցնում է, այդ անունը «անսպասելիորեն» հայտնվում է ձեր տեսադաշտում: Ամեն ինչ շատ պարզ է՝ կծկված ուղեղը պակաս արդյունավետ է աշխատում, քան ազատը:

Մանկապարտեզից եւ հատկապես դպրոցից սկսած մենք սովորեցնում ենք երեխաներին՝ որքան շատ եւ լարված աշխատես, այնքան մեծ հաջողությունների կհասնես այս կյանքում: Եվ որպես «շատ» կամ «քիչ աշխատելու» ցուցիչ երեխաներին գնահատականներ ենք դնում: Ինչպես ասում էր ֆրանսիացի փիլիսոփա եւ գրող Ալբեր Քամյուն՝ դպրոցը մեզ պատրաստում է ապրել մի աշխարհում, որը գոյություն չունի: Դպրոցում ոչ մի ուսուցիչ չի ասում՝ դու կյանքում հաջողությունների կհասնես, եթե կարողանաս սիրել, նախեւառաջ՝ սիրել այն աշխատանքը, որը քեզ բաժին է ընկել: Եվ այդ դեպքում ոչ մի հոգեբանական լարվածություն էլ չի առաջանում աշխատանքի պատճառով եւ «մեդիտացիայի» ոչ մի «տեխնիկա» էլ պետք չէ՝ լարվածությունը թուլացնելու համար: Ես, օրինակ, իմ մասին չեմ կարող ասել, թե քիչ եմ աշխատում (ինձ ճանաչողները դա, հավանաբար, կհաստատեն), բայց ես ամենեւին լարված չեմ, որովհետեւ թե՛ գրելը, թե՛ եթերում խոսելն ինձ համար հաճույք են: Հոգեբանական լարվածություն իմ մեջ կառաջանար այն դեպքում, եթե ես րոպեն մեկ բողոքեի՝ «վայ, ինչո՞ւ ես պատգամավոր կամ օլիգարխ չդարձա»:

Բայց խոսքն այստեղ ոչ միայն աշխատանքի մասին է: Մարդու ուղեղը կծկվում է եւ նյարդերը լարվում են այն դեպքում, երբ նա ինչ-որ ցավ է զգում եւ «կպած» ցանկանում է, որ այդ ցավը վերանա: Այդ ճիգերը բերում են նրան, որ ձեր ուշքն ու միտքն այդ ցավն է, դրա հետ կապված ապրումները, ինչի արդյունքում արդեն պարզ էլ չի, թե ինչն է ձեզ ավելի շատ անհանգստացնում՝ այդ ցա՞վը, թե՞ դրանից բխող ապրումները: Ավելի արդյունավետ չէ՞ արդյոք «ընկերանալ» այդ ցավի հետ ու հնարավորության դեպքում «բաց թողնել» այն: Իհարկե, խնդիրը նախեւառաջ հոգեկան ցավն է (ի դեպ, կարծում եմ, որ մեր ցավերի 95 տոկոսը հոգեկան են), երբ մենք, օրինակ, ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից «նեղված ենք» եւ լարվում ենք՝ վրեժխնդրության ծրագրեր մշակելով: «Նեղված» հայերեն բառը ճշգրտորեն է նկարագրում այն հոգեվիճակը, երբ ուղեղը դրվում է նեղ, սահմանափակ շրջանակի մեջ:
Հիշո՞ւմ եք ամերիկյան «Բանականության խաղեր» (անգլերեն «A Beautiful Mind») ֆիլմը, որի գլխավոր հերոսը տառապում է շիզոֆրենիայով: Երբ նա իմանում է իր հիվանդության մասին, նա սկզբում բժիշկների օգնությամբ փորձում է հաղթահարել, ճնշել իր հոգեկան խնդիրները՝ նաեւ «հանգստացնող» դեղերով: Բայց հետո հասկանում է, որ ճնշելն անիմաստ է, եւ նա պետք է համերաշխ ապրի իր տեսիլքների հետ՝ գիտակցելով, սակայն, որ դրանք տեսիլք են: Այդպիսով է նա կարողանում «բաց թողնել» իր ցավը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Այո, իհարկե, եթե բռնաբարությունից խուսափել հնարավոր չի, «ճիշտը»՝ թուլանալ և հաճույք ստանալն է։ Պետք չի մտածել, որ ձեզ բռնաբարել են, էդ մտքերը՝ հոգեկան տառապանքներ են առաջացնում, որոնք ոչընչով չեն նպաստելու ձեր ֆիզիկական վնասվածքների բուժմանը։ Եթե բռնաբարվելու ընթացքում չդիմադրել («մնացած հավասար պայմաններում»..)))..), ֆիզիկական և հոգեկան տվավմաերը կլինեն՝ մինիմում։ Լիակատար հաճույք ստանալու համար՝ պետք է ինքներդ ձեզ համոզեք, որ դուք սիրում եք ձեզ բռնաբարողին։ Ւվերջո հիշեք, որ ձեզ և կամուրջի տակ բռնաբարող հարբած և կեղտոտ եզը, և ձեր սիրելի տղամարդը ռոմանտիկ երեկոյից հետո, անում են մոտավորապես նույն բանը… տարբերությունը, ընդհամենը, տեղի ունեցողի նկատմամբ՝ ձեր ընկալման մեջ է..)))…
    «Կայացած մարդը» ժամանակ չի կորցնում՝ տառապելու, որ իրեն բռնաբարել են։ Նա մտածում է այն ռոմանտիկ սիրո մասին, որ հետո է գալու..))).. «Կայացած մարդուն» կարելի է անընդհատ բռնաբարել, նա միևնույնն է, չի տառապի և դրանից նվազ «կայացած» չի դառնա..))).. Ւսկ ռոմանտիկ սերը՝ միշտ առջևում է..))).. Ափսոս՝ կյանքը հավերժ չէ..)))..

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031