Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կենաց տան դռանը քարով խփելու մասին

Դեկտեմբեր 07,2015 13:00

Եթե Մոսկվայում եղել եք, ապա կամ այնտեղ, կամ հեռուստատեսությամբ տեսած կլինեք Բարսեղ Երանելու տաճարը: Պատմում են, որ Բարսեղ Երանելին (1469-1552), երբ քայլում էր Մոսկվայի փողոցներում, երբեմն ծնկի էր գալիս որոշ տների դռների մոտ ու լաց էր լինում, երբեմն էլ քար էր վերցնում ու նետում այդ դարպարսների ուղղությամբ: Հետո մարդիկ տեսան, որ նա ծնկի է գալիս ու լաց է լինում այն մարդկանց դռների մոտ, ովքեր մեղավոր կյանքով էին ապրում ու վատ համբավ ունեին: Իսկ քարով խփում էր այն դռների ուղղությամբ, որտեղ մարդիկ բարի ու ազնիվ կյանքով էին ապրում: Ժողովուրդը մի օր հարցրեց նրան, թե լավ, որ մեղավոր մարդկանց դռան մոտ լաց ես լինում, դա հասկանում ենք, բա արդար մարդկանց դարպասների՞ն ինչու ես քարով խփում:

Պատասխանեց Բարսեղ Երանելին ու ասաց.
«Երբ անցնում եմ մեղավոր մարդկանց տների մոտով, տեսնում եմ, որ իրենք չարին են ընդունել իրենց սրտերի ու տների մեջ: Իսկ Հիսուսը դրսում կանգնած տխուր սպասում է, թե երբ պիտի ներս թողնեն իրեն: Ես էլ լալիս եմ, այս տխուր վիճակի համար: Իսկ երբ արդարների տների մոտով եմ անցնում, տեսնում եմ, որ Աստված իր հրեշտակների հետ այդ տներում է եւ այնտեղ ուրախություն է, իսկ չար դեւերը դռան մոտ կանգնած ուզում են հնար գտնել՝ խաբելով ներս մտնելու համար: Ու ես քար եմ վերցնում ու նետում դեւերի ուղղությամբ, որպեսզի հեռու փախչեն այդ բարի ընտանիքների տներից»:
Սիրելի սեղանակիցներ, ուրեմն խմենք ձեր տների ու ընտանիքների համար, որ Բարսեղ Երանելու պես մարդիկ, երբ ձեր բակով անցնեն, քար նետեն ձեր դարպասի ուղղությամբ, այլ ոչ թե լաց լինեն:

* * *

Սիրելի բարեկամներ, ահա մոտենում է Ամանորի եւ Սբ. Ծննդյան գեղեցիկ շրջանը, երբ մարդիկ ուրախանում են գեղեցիկ սեղանների շուրջ ու բաժակ բարձրացնում իրար համար: Հիշեք աղքատներին ու չունեւոր մարդկանց: Եթե կարող եք՝ ծածուկ իրենց էլ օգնեք ու հանգիստ խղճով սեղան նստեք: Ու թող ձեր սեղանները զարդարեն գեղեցիկ եւ ուսանելի բաժակաճառերը, այլ ոչ թե փոխադարձ կեղծ գովեստները: Այդպիսի բաժակաճառերը եւ ներկաներին օգտակար կլինեն, եւ հատկապես ձեր երեխաներին, ովքեր լսելով՝ կմեծանան իմաստության ու խրատի մեջ:

Եթե ձեզ օգտակար եղավ այս բաժակաճառը, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր սեղաններին, ձեր ընկերների հետ: Ու ձեր սրտերը բացելով՝ Աստուծո սերն ու օրհնությունը կլցնի ձեր կյանքերը:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

Քննարկումների համար
գրեք Ֆեյսբուքի իմ էջին

«Առավոտ» օրաթերթ
05.12..2015 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031