«Ոչ Թալանին» խմբի անդամ Արթուր Քոչարյանը «Առավոտին» տեղեկացրեց. «Մեզ հետապնդում են ու բերման են ենթարկում: Քիչ առաջ բերման ենթարկեցին «Ոչ Թալանին» նախաձեռնության խմբի համակարգող անդամներին և ակտիվիստներին»:
Ըստ Արթուր Քոչարյանի՝ «Նոր Հայաստանի» նախաձեռնած ցույցից բերման ենթարկածներին տարել են ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին:
Ազատության հրապարակից մասնավորապես բերման են ենթարկվել նախաձեռնության անդամներ Արտուշ Չիբուխչյանը, Արամ Մանուկյանը, Վահե Բաղդասարյանը, Մաքսիմ Սարգսյանը, Տիգրան Մազմանյան, Արսեն Չաչոյանը, Միքայել Նազարյանը և Կարո Ղուկասյանը: