Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էին  Գյումրու Մուշ թաղամասում դուրս կանչել հանձնաժողովի նախագահին.

Դեկտեմբեր 06,2015 23:41

Այսօր միջադեպ էր գրանցվել Գյումրու Մուշ թաղամասի թիվ 22 դպրոցի հարևանությամբ գտնվող նախակրթարանում տեղակայված ընտրատեղամասում: Հանրաքվեի թեժ պահին  հարցեր պարզելու համար դուրս էին հրավիրել հանձնաժողովի նախագահին՝  Գյումրու ՀԱԿ կառույցի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանին:

Մենք  Գյումրու ՀԱԿ կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են դուրս հրավիրել հանձնաժողովի նախագահին, ի՞նչ հարցեր ունեին նրա հետ պարզելու: «Մեր հանձնաժողովի անդամին փորձել են դուրս կանչել ընտրատեղամասից, քանի որ նույն կուսակցության վստահված անձինք փորձել են երկու հոգով տեղամաս մտնել, հանձնաժողովի նախագահը կարգի է հրավիրել, օրենքի պահանջներին համապատասխան մեկին թողել է դուրսը, մյուսին՝ ներսը: Սա է ամբողջ պատմությունը, օրենքի դրույթն է պաշտպանել հանձնաժողովի նախագահը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031