Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստան»-ի անդամ Մանե Թանդիլյանի փոխարեն քվեարկել են, եւ նրան առաջարկել են քվեարկել ուրիշի փոխարեն

Դեկտեմբեր 06,2015 23:34

«Լուսավոր Հայաստան»-ի անդամ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես՝ Մանե Թանդիլյանս, գնացել էի հանրաքվեին մասնակցելու Երևան քաղաքի 1/07 տեղամասում /Ավան-Առինջում/, որտեղ պարզեցի, որ իմ փոխարեն արդեն քվեարկել են։ Նշված էր նույնականացման քարտի տվյալներ ու ստորագրություն։

Մոտ երեսուն րոպե վիճաբանությունից հետո, որ արձանագրություն կազմեն ու ապահովեն իմ սահմանադրական իրավունքը, որ կարողանամ մասնակցել հանրաքվեին, այդպես էլ ոչ մի գործողություն չարվեց հանձնաժողովի անդամների, նախագահի, քարտուղարի կողմից։

Սկսեցին «բացատրել», որ դա երևի տեխնիկական սխալ է․

-առավոտից աշխատում ենք, մարդ ենք, տենց էլ կլինի,

-մեր շենքի բնակիչներից մեկը զանգեց և ասաց, որ ինքն է սխալմամբ ստորագրել, իբր ինքն է շփոթվել և իմ տեղը քվեարկել, ինչը զուրկ էր տրամաբանությունից /նրա բնակարանը իմ կողքի բնակարանը չի, բարձրահարկի վերևի հարկերից մեկում է, մերը՝ 5-րդ/,

– հոխորտալով խոսացող տղամարդիկ սկսեցին տարբեր տոնայնության և ոճաբանության ելույթներ ունենալ,

-առաջարկեցին առանց խախտումը արձանագրելու տալ քվեաթերթիկ, որ կատարեմ իմ ընտրությունը, ստորագրելով ցուցակում իմ «փոխարեն» ստորագրած անձի անվան դիմաց՝ ընտրողների ցուցակում։

Ես փորձեցի գտնել «ՈՉ»-ի կողմնակից «Ժառանգության» կամ ՀԱԿ-ի ներկայացուցիչ։ Որոշ ժամանակ անց հայտնվեց մի տղամարդ, հայտարարեց, որ «Ժառանգությունից» է։ Դա որեւէ ազդեցություն չունեցավ գործընթացի վրա, որեւէ գործողություն չձեռնարկվեց։

Ես պահանջեցի թուղթ և սկսեցի գրել դիմում՝ փաստի վերաբերյալ, և պահանջել, որ իմ դիմումը ընդունվի։ Սակայն այն չստորագրվեց հանձնաժողովի նախագահի կողմից։

Այդտեղ էին 1-ին.am կայքի լրագրողները և արձանագրեցին այդ փաստը։

Պահանջում եմ ՀՀ իրավապահ մարմիններից այս գրածս դիտել որպես հաղորդում և հարուցել քրեական գործ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031