Թի Հայաստան ՀԿ-ի դիտորդները մի շարք ահազանգեր են ներկայացնում տարբեր ընտրատեղամասերից: Մասնավորապես թիվ 6/16 տեղամասում (Աջափնյակ, թիվ 156 դպրոց) ընտրողը հրապարակայնորեն հայտարարում է, որ իր տղայի փոխարեն քվեարկել են, իսկ որոշ հավաքվածներ փորձում են նրան լռեցնել:
9/23 (Երևան, Գրողների միություն) ընտրատեղամասում ինքնությունը չպարզված այս անձը հայհոյել է դիտորդին, կապտուկի աստիճան կճմտել նրա թևը և անարգել հեռացել ընտրատեղամասից:
Aravot.am-ը կապ հաստատեց նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Մխիթարյանի հետ: Տիկին Մխիթարյանը վստահեցրեց, թե նման բան չի եղել. «Ես որ ինչ չեմ տեսել: Տեղամասում եղել են շատ վստահված անձինք, և′ ընդդիմությունից, և′ դիմությունից հանձնաժողովի անդամներ: Ոչ ոք ոչինչ չի տեսել: Ոստիկանությունն էլ միշտ հերթապահել է և ոստիկանության օգնությանը ոչ մեկ չի դիմել»:
Թիվ 34/28 տեղամասում (Գյումրի, թիվ 6 հիմնական դպրոց) արձանագրվել են լցոնման դեպքեր: Այս առիթով թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը վստահեցրեց, որ իրենք կզբաղվեն այս խնդիրներով և դրանց ընթացք կտան:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «ԹԻ Հայաստան»-ի