Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Այս հանրաքվեում ընտրախախտումների բոլոր ձեւերը կիրառվեցին»

Դեկտեմբեր 06,2015 23:07

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցին, թե չի՞ կարծում, որ ընդդիմությունն իր մեղքի բաժինն ունի վերահսկողության առումով եւ, եթե ընդդիմությունը մարդիկ ունենար բոլոր ընտրատեղամասերում ընտրախախտումների հավանականությունը կնվազեր, ասաց, որ շատ տեղամասերում թաղի գողերն են մտնում եւ իրենց ներկայացուցիչներին ահաբեկում, սպառնում, եւ «ջահել աղջիկները չեն կարող այդ «բույվլների» դեմ դուրս գալ»:

Այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպված ասուլիսում Արամ Մանուկյանն ասաց, որ համամիտ չէ քաղաքացիների մասնակցության այն նախնական արդյունքներին, որոնք ԿԸՀ-ն հրապարակել է: ՀԱԿ խմբակցության քարտուղարի համոզմամբ, հիսուն տոկոս եւ ավելի մասնակցությունը լրացուցիչ ցուցակների, լցոնումների, կրկնաքվեարկությունների արդյունք է: Ըստ նրա, այն օլիգարխները, որոնց վրա թվեր են դրված, որ ապահովեն, շրջաններից իրենց հարազատներին, աշխատակիցներին են բերել Երեւանում քվեարկելու. «Ամեն մի ընտրատարածքում չորսից հինգ հազար մարդ են կազմում այդ լրացուցիչ ցուցակներով քվեարկողները: Բացի այդ շատ մեծ թիվ են կազմում 9-րդ ձեւով քվեարկածները: Սա այն դեպքում է, երբ մարդն անձնագիր չունի եւ այդ ընթացքում նրան տալիս են այդ ձեւը: Երբեք այսպիսի թիվ չի եղել, որ հազար հոգանոց տեղամասում 60 հոգի կորցրած լիներ անձնագիրը»:

Արամ Մանուկյանի խոսքերով, այս հանրաքվեում ընտրախախտումների բոլոր ձեւերը կիրառվեցին: Նա նաեւ ասաց, որ բոլոր արձանագրված խախտումներն իրենց կողմից արձանագրվել եւ ձեւակերպվել են. «Այս անգամ  շատ էին դեպքերը, երբ ուրիշի փոխարեն քվեարկել են. մարդիկ եկել տեսել են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են: Արտառոց էր նաեւ, որ վստահված անձերին հանում էին դուրս եւ տանում ոստիկանություն: Ժուռնալիստների նկատմամբ մոտ տաս բռնության դեպք է եղել: Ընտրակաշառք բաժանելու, մարդկանց գազելներով տեղափոխելու մի շարք դեպքեր են արձանագրվել»:

Պարոն Մանուկյանը նաեւ ասաց, որ պետական ապարատն այս ընտրություններում կիրառեց իր ողջ վարչական ապարատը: Սակայն իր տվյալներով որտեղից արդյունքները գալիս է, «ոչ»-ն է հաղթել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031