Քիչ առաջ «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, որտեղ ոստիկանական պատն է` դիմեց ոստիկաններին. «Մի՞թե դուք չգիտեք, որ Քաջ Նազարի կլանին եք ծառայում: Քաջ Նազարի կլանը հավերժ չի լինելու»:
Չուքասզյանը դիմեց երթի մասնակիցներին եւ նշեց, որ անհնազանդության երթը շարունակվելու է այս գիշեր: Նա նշեց, որ տարբեր տեղամասերում հանրաքվեի բազմաթիվ կեղծիքներ են եղել, բաժանվել են ընտրակաշառքներ:
Այս պահին ոստիկանական պատը թույլ չի տալիս նախաձեռնության անդամներին մոտենալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքին:
Նախաձեռնությունը պատրաստվում է շարունակել երթը դեպի Ազատության հրապարակ:
Կարդացեք նաև
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը ներկայացրեց տարբեր ընտրատեղամասերից իրենց դիտորդների կողմից ներկայացված քվեարկության արդյունքները:
Մանրամասները` տեսանյութով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ