Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները եւ դիտորդները հերքել են, որ հանձնաժողովները արգելել են իրականացնել իրենց  առաքելությունը

Դեկտեմբեր 06,2015 22:20

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը քիչ առաջ լրագրողներին ներկայացրեց քվեարկության ընթացքում ստացված դիմում-բողոքների, ԶԼՄ հաղորդումների եւ դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:

Նա ասաց, որ մինչեւ 21:00-ն Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը ստացել է երեք գրավոր դիմում: Առաջինը բողոք-հայտարարություն է, որն անդրադարձել է հանրաքվեի որոշ ընթացակարգերին, այն կքննարկվի մինչեւ քվեարկության արդյունքների ավարտը: Իսկ մյուս երկու դիմումները ներկայացվել են մինչեւ 18:00-ը տասնհինգ րոպեների ընթացքում  հասարակական կազմակերպությունների դիտորդներից, որոնցից մեկը Asparez.am-ի լրագրող Մելինե Ավագյանից, իսկ մյուսը մի խումբ դիտորդներից եւ լրագրողներից: Դիմումները վերաբերվում են նրան, որ տեղամասերում խոչընդոտել են դիտորդների եւ լրագրողների աշխատանքները: Նունե Հովհաննիսյանը նշեց, որ ստացված դիմումների հետ կապված հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը արագ արձագանքման միջոցառումներ է կազմակերպել, զանգահարել է նշված հանձնաժողովներ եւ դիտորդներին: Մելինե Ավագյանից պատասխան հաղորդագրություն են ստացել, որ վերջինս չունի որեւէ բողոք եւ չեն խախտվել իր իրավունքները:

«Ինքս անձամբ զրուցել եմ դիտորդների եւ լրագրողների հետ, բոլորը հերքել են, դիմումով ներկայացված այն փաստական հանգամանքը, որ տեղամասային հանձնաժողովները արգելում են դիտորդներին իրականացնել իրենց իրավունքները եւ առաքելությունը: Ներկայացված երկու դիմումները ուղարկվելու են ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ այնտեղ խոսվում է դիտորդների իրավունքներին խոչընդոտելու մասին»,- ասաց նա:

Նունե Հովհաննիսյանը հավելեց, որ 41 հանձնաժողովներից եւ ոչ մեկում գրավոր դիմում չի ներկայացվել, իսկ բանավոր դիմումները բազմաթիվ եւ բազմաբնույթ են եղել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031