Կենտրոնական ընտրական հանձնաժողով տանող փողոցը ոստիկանական զորքերը փակել են: Անդրիաս Ղուկասյանը ասաց, որ եկանք Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ մեզ դիմավորեցին ոստիկաններով. «Պարզ պահանջում ենք` անվավեր ճանաչել այս կեղծ քվեարկության արդյունքը:
Հարգելի ոստիկաններ մենք խաղաղ ենք, մենք խնդրում ենք տրամադրել մեզ հնարավորություն մոտենալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ մեր պահանջը հնչեցնել այդ պետական մարմնի շենքի մոտ: Հակառակ դեպքում մենք ստիպված են դիմել, որ որեւէ մեկը գա այստեղ` լսելու մեր պահանջը»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ