Լրահոս
Օրվա լրահոսը

Հելսինկյան կոմիտեի դիտորդների կողմից թիվ 7 ընտրատարածքում արձանագրված նախնական խախտումները՝ հանրաքվեի վերաբերյալ

Դեկտեմբեր 06,2015 21:59

Թիվ 7 ընտրատարածք

Ընտրատեղամաս թիվ 1 – Առավոտյան ժամը 11-ի դրությամբ կան 3 ՀՀԿ-ականներ: 2-ը հերթապահում են առաջին հարկում, 1-ը՝ ընտրատեղամասում: Ընտրատեղամասում կան նաև Դաշնակ, ԲՀԿ ներկայացուցիչներ: Գրանցվել է դեպք, երբ ընտրողը քվեարկության սենյակից դուրս է բերել քվեարկության ծրարը՝ քվեաթերթիկով հանդերձ: Հետո նորից վերադարձել է քվեարկության սենյակ, մոտեցել քվեարկության խցիկին, իբրև թե նոր է քվեարկում և կատարում քվեարկությունը: Դիտորդի հարցին ի պատասխան, թե որերորդ անգամ է քվեարկում, նա պատասխանել է, որ առաջին, այնուհետև ավելացրել, որ մոռացել էր և ծրարը պահել էր մոտը:

Մի ընտրողի անվան դիմաց արդեն ստորագրած էր:

Հանձնաժողովի անդամներից մեկի փոխարեն քվեատուփի մոտ էր նստել ԲՀԿ-ն ներկայացնող վստահված անձը և ծրարները կնքում էր հանձնաժողովի անդամի անհատական կնիքով: Տեղամասում կային ՀՀԿ-ից միաժամանակ 3 վստահված անձ:

Ընտրատեղամաս թիվ 2- ժամը 11: 48-ի դրությամբ 163-166 ընտրող:

Ընտրատեղամաս թիվ 3 – ժամը 11: 00-ի դրությամբ 80 ընտրող:

Ընտրատեղամաս թիվ 4 – ժամը 11: 00-ի դրությամբ 100 ընտրող:

Ընտրատեղամաս թիվ 5- ժամը 10: 30-ի դրությամբ 149 ընտրող:

Ընտրատեղամաս թիվ 6 – ժամը 11: 00-ի դրությամբ 123 ընտրող:

Վստահված անձն անձնագիրը տվել է քարտուղարին, որպեսզի օգնի քվեարկողին, դեպքը գրանցել է գրանցամատյանում, որից հետո անմիջապես կանխվել է և հրավիրվել է այլ քաղաքացի, որը կարող էր օգնել: 5 դեպք է նկատվել, երբ անձը քվեարկել է նույնականացման քարտով, սակայն ծանուցման սյունյակում այդ մասին նշում չի կատարվել, որից հետո այդ փաստը նկատել է հանձնաժողովի մեկ այլ անդամ և ծանուցումներում նշում է կատարել: 2 զույգ միջազգային դիտորդներ են այցելել տեղամաս (ԱՊՄ դիտորդներ): Մեկ դեպք է եղել, որ հոր և որդու գրանցման տողերը խառնվել էին և նրանք ստորագրել են մեկը մյուսի փոխարեն:

Ընտրատեղամաս թիվ 7- ժամը 11: 00-ի դրությամբ 55 ընտրող:

Ընտրատեղամաս թիվ 8- ժամը 10:00-ի սահմաններում 50 ընտրող:

Ընտրատեղամաս թիվ 9- ժամը 11: 00-ի դրությամբ 43 ընտրող: Ժամը 13:40-ի սահմաններում 374 ընտրող:

Ընտրատեղամաս թիվ 10- ժամը 11:00 –ի 170 սահմաններում ընտրող, մի անձ քվեարկել է երեք անգամ. տարբեր գլխարկներ է դրել և եկել քվեարկության: Գրանցվել է նաև ևս երկու կրկնակի քվեարկության դեպք: Վստահված անձը շատ ակտիվ համագործակցում էր հանձնաժողովի նախագահի հետ:Նրանք միասին զանգում էին տարբեր մարդկանց և կանչում քվեարկության: Վստահված անձը (ՀՀԿ)-ը դիմավորում էր ընտրողներին, վերցնում անձնագրերը և ուղեկցում քվեարկության ընթացքում: Վստահված անձը 2 քվեաթերթիկ լրացրեց քվեախցիկում, առանց անձնագրի դրոշմակնքեցին քվեաթերիկները և գցեցին քվեատուփի մեջ՝ասելով, որ կատարեց իր քաղաքացիական պարտքը: Լրացուցիչ ցուցակներում շատ էին մարզերի բնակիչների անունները, թեև դրանք համապատասխանում էին ընդհանուր ցուցակին:

Ընտրատեղամաս թիվ 11- ժամը 10:00 մի կին եկել է քվեարկության և տեսնելով ընտրացուցակում իր տղայի անունը՝ ջնջել է և ասել, որ ոստիկանությանը հայտնել է, որ իր տղան ՀՀ-ում չէ: Տղայի անունը ջնջելու պատճառով վեճ է բռնկվել ընտրողի և հանձնաժողովի անդամների միջև, որից հետո կինը իր ձեռքով ընտրացուցակում նշել է,որ ինքն է ջնջել և ստորագրել: Տեղամասում պարբերաբար ոստիկանը մոտենում էր հանձնաժողովի անդամներին և հարցնում քվեարկողների թիվը, որից հետո զանգահարում էր և ինչ-որ մեկին հայտնում այդ թվերը: Ժամը 11:00-ի դրությամբ 87 ընտրող է եղել: Ժամը 14:00-ի դրությամբ՝ 291 ընտրող: Եղել է դեպք, երբ ընտրողը հայտարարել է, որ ամուսինն արդեն 4 տարի է մահացած է, բայց նրա անունը ընտրացուցակում կա, ընդ որում՝ ինքը նախապես դիմել է, որ նրա անունը հանեն ընտրացուցակից, բայց անունը միևնույնն է կար: Լրացուցիչ ցուցակներից մի ընտրող եկավ, նրա անունը գտան ցուցակում, բայց նա քվեարկեց առանց հանձնաժողովի անդամի կողմից նրա անձը հաստատող փաստաթուղթը ստուգելու: Քվեարկության սենյակում կային առանց վկայականների մարդիկ, որոնք համագործացում էին հանձնաժողովի անդամների հետ: Հանձնաժողովի անդամներից Ստեփան Հարությունյանը թողնելով իր հիմնական աշխատանքը՝ անընդհատ զբաղված էր զանգեր կատարելով և ինչ-որ կազմակերպչական հարցեր լուծելով:

Ընտրատեղամաս թիվ 12-  ժամը 11:00 –ի սահմաններում 210 ընտրող: Նախագահը թույլ չի տվել, որ դիտորդը նայի գրանցամատյանը:

Ընտրատեղամաս թիվ 13- ժամը 10:00-ի սահմաններում 43 ընտրող: Ընտրողներից մեկը եկավ քվեարկության այլ անձի անձնագրով, որին արտաքնապես նման էր ինքը: Հելսինկյան կոմիտեի դիտորդը նկատել է, որ ինչ-որ բան այն չէ, կանչել է հանձնաժողովի նախագահին, որից հետո թույլ չեն տվել,որ այդ անձը քվեարկի:

 Ընտրատեղամաս թիվ 14- ժամը 10:00-ի սահմաններում 80 ընտրող:

Ընտրատեղամաս թիվ 15 –ժամը 11:00-ի սահմաններում 90 ընտրող: Տեղամասում վիճակը լարված է, նույն անձը քվեարկել է երկու անգամ, ոչ ոք չի կարողանում վերահսկել իրավիճակը: Բերում են ռուսական անձնագրերով անձանց, ովքեր ունեն հայկական անձնագրերի պատճեները: Տեղամաս էին բերում նաև մեծահասակներ , որոնց օգնում են քվեարկել, սակայն քվեարկողների անունները չեն գրանցվում գրանցամատյանում: Եղել է կրկնակի քվեարկության դեպք: Հանձաժողովի նախագահը տեսել է այդ դեպքը, բայց չի գրանցել գրանցամատյանում: Ժամը 13:00-ի դրությամբ գրանցվել է 54 օգնող: Հանձնաժողովի անդամները հարցնում էին տարեցներին, թե ինչ արեցին: Տարեցներից մի քանիսը պատասխանում էին, որ «այո» են գրել: Ի պատասխան հանձնաժողովի անդամները ասում էին, որ պետք էր նշանը դնել,այլ ոչ թե գրել «այո», որից հետո հանձնաժողովի անդամները դիմում են նախագահին նոր քվեաթերթիկ տալու համար, որպեսզի տարեցները նորից քվեարկեն:

Ընտրատեղամաս թիվ 17- ժամը 11:00-ի սահմաններում 200 ընտրող:

Ընտրատեղամաս թիվ 18- ժամը 11:00-ի սահամաններում 174 ընտրող:

Ընտրատեղամաս թիվ 19- ժամը 11:00-ի սահմաններում 140 ընտրող:

Ընտրատեղամաս թիվ 20- ժամը 11:00—ի սահամաններում 123 ընտրող: Ժամը 15:00-ի սահմաններում ընտրատեղամասի մոտակա շենքի մոտ մեքենա էր կանգնած, որտեղից լավաշ էին բաժանում մարդկանց:

Ընտրատեղամաս թիվ 21-11:54-ի սահմաններում 200 ընտրող, ընտրողների ցուցակում առկա է եղել մեկ մահացած անձի անուն, որի մասին տեղեկացվել է, հանձնաժողովի նախագահը դա գրանցել է իր մոտ:

Ընտրատեղամաս թիվ 22-Առկա են կուտակումներ քվեարկության սենյակում, ժամը 11:00—ի սահմաննեիրում, ընտրողների թիվը 180 է:

Ընտրատեղամաս թիվ 23 – Մերսեդես մակնիշի 7 տեղանոց մեքենայով բերում են մարդկանց, որոնք լրացուցիչ ցուցակով քվեարկում են: 9:45-ի դրությամբ այս տեղամասում քվեարկել են մոտ 9 մարդ լրացուցիչ ցուցակով: ԸՏ-ում ժառանգության վստահված անձը իրեն բավական ակտիվ է պահել, թաղի տղաները նրան դուրս են հրավիրել հաշիվներ մաքրելու, հանձնաժողովի անդամները խառնվել են, որ երիտասարդը չկա, զանգել են Ա. Բախշյանին, հետո երիտասարդին հետ են ուղարկել: Նույն ԸՏ-ում մի աղջիկ տեղեկանքով ներկայացել է լրացուցիչ ցուցակում քվեարկելու համար, նրա ձեռքում եղել է նաև մեկ այլ տեղեկանք, նա էլ միամտաբար ասել է հանձնաժողովի անդամներին, թե այդ տեղեկանքով էլ գնում է քվեարկելու մեկ այլ դպրոցում: 12:00-ի դրությամբ քվեարկել է 213 մարդ: Լրացուցիչ ցուցակներով 15:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել են 44 ընտրող, որոնց գերակշռող մասը երիտասարդ աղջիկներ էին ու երիտասարդ տղաներ, դիտորդի հարցին ի պատասխան ՀՀկ-ի վստահված անձը ասաց, որ նրանք ուսանողներ են և ապրում են մի տան մեջ:

Ընտրատեղամս թիվ 24 – Մերսեդես մակնիշի 7 տեղանոց մեքենայով բերում են մարդկանց, որոնք լրացուցիչ ցուցակով քվեարկում են: 9:45-ի դրությամբ այս տեղամասում քվեարկել են մոտ 7 մարդ լրացուցիչ ցուցակով:

Ընտրատեղմաս թիվ 25 – ներսում եղել են կողմանկի անձինք, ովքեր դիտորդի ճշտմամբ եղել են տվյալ դպրոցի փոխտնօրենը և տնտեսվարը, դիտորդը մոտեցել և նախազգուշացրել է այդ մասին հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը դիտորդին ասել է, որ գնա մի տեղը նստի:

Ըտրատեղամաս թիվ 26- ժամը 10:10-ի մոտ կրկնակի քվեարկության փորձ է կատարվել, որը կանխվել է դիտորդների կողմից: Եղել են բազմաթիվ կրկնակի քվեարկության դեպքեր: Հելսինկյանի դիտորդը ցանկացել է մոտենալ, տեսնել գրանցամատյանում կատարված գրառումները, թույլ չեն տվել, ասել են որ դա գաղտնի է:

11:00-ի դրությամբ 255 մարդ է քվեարկել: Տեղամասում կատարվել է քվեաթերթիկների լցոնում: Վստահված անձինք (ՀՀԿ) և հանձնաժողովի անդամները միասին կազմակերպեցին լցոնումը: Մեջքով կանգնել էին դեպի դիտորդը և լցնում էին քվեատուփը: Եղել է նաև նույն քվեախցիկում երկու անձի միաժամանակյա քվեարկության դեպք: Գրանցվել է նաև բաց քվեարկության դեպք:

Ընտրատեղամաս թիվ 27- ընտրողների թիվը եղել է 60, մի կին էլ եկել է քվեարկության և տեսել, որ իր տան հասցեում գրանցված է անձ, որին չի ճանաչում և տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին: Ընտրատեղամասում ցուցակ 2-ում անձի անվան դիմաց դրված է եղել անհատական կնիք, բայց տվյալ անձի ստորագրությունը բացակայել է: Ժամը 14:00-ի դրությամբ 334 ընտրող: Ժամը 15:00-ի դրությամբ 390 ընտրող: Դրսում անընդհատ մարդկանց և մեքենաների կուտակումներ էին:

Ընտրատեղամաս թիվ 28- ժամը 10:20-ի դրությամբ 101 ընտրող է գրանցվել, ժամը 14:00-ի սահմաններում՝ 470 ընտրող:

Ընտրատեղամաս թիվ 29- կար դիտորդ, որը գրանցված չէր գրանցամատյանում, բայց անընդհատ տեղամասում էր լինում և միջանցքում դիմավորում և ուղեկցում էր ընտրողներին: Այնուհետև դիտորդը գրանցվեց որպես «Գետա» տեղական կազմակերպության անդամ Մարիետա Դավթյան: Միջանցքում անընդհատ կուտակումներ կային:

Ընտրատեղամաս թիվ 30- ժամը 10:00-ի սահմաններում 77 ընտրող է գրանցվել: Մի ընտրող ցանկացել է քվեաթերթիկները դուրս հանել, սակայն հանձնաժողովի անդամը, տեսնելով, որ դիտորդը հետևում է ընտրողին, ասել է, որ քվեաթերթիկը դնի ծրարի մեջ,ապա գցի քվեատուփի մեջ: Գետա կազմակերպության դիտորդը բոլոր տեղամասերում եղել է և ասել, որ ՀՀԿ-ից է. նա բացահայտ քարոզչություն էր իրականացնում ընտրողների շրջանում: Հանձնաժողովի անդամ Գագիկ Ավետիսյանը(ՀԱԿ) քվեարկողի փոխարեն քվեաթերթիկը դնում էր ծրարի մեջ և գցում էր քվեատուփը:

Ընտրատեղամաս թիվ 32- ժամը 10:00-ի դրությամբ քվեարկել է 127 մարդ: Նշված տեղամասի դիտորդը տեսել է, որ թիվ 2 երթուղայինը բերել է մարդկանց, որոնք մտել են քվեարկելու 7/33 ընտրատեղամաս: 7/32 ԸՏ-ում կա նաև ցուցումներ տվող անձ: Ընտրատեղամասում պարզաբանել են, որ գյուղում շատերը վարորդ են աշխատում, այդ պատճառով էլ երթուղայինով են բերում:

Ըտրատեղամաս թիվ 35- ժամը 10: 20-ի դրությամբ 140 ըտնրող: Ժամը 13:41-ի դրությամբ 375:

Ընտրատեղամաս թիվ 4 –ժամը 14:00 –ի դրությամբ 280 մարդ է քվեարկել:

Ընտրատեղամաս թիվ 26- Տեղաասում քվեաթերթիկների լցոնման դեպք է գրանցվել: Հանձնաժողովի անդամները մեջքով կանգնել են դեպի դիտորդը և բացահայտ իրականացրել լցոնումը:

7/32, 7/33, 7/34 ընտրատեղամասերից մոտ 50 մ-ի վրա մարդկանց և մեքենաների կուտակումներ կային: N 2 երթուղին մի քանի անգամ մարդկանց է բերել:

Ընտրատեղամաս թիվ 28—Տեղամասի ներսում առկա էր մարդկանց կուտակումներ: Տեղամասի ներսում մշտապես կային մարդիկ,որոնք առանց հավաստագրերի և վկայականների էին:

Ժամը 15:00-ից սկսած

Ընտրատեղամաս թիվ 14 –Տեղամասում մշտապես առանց վկայականի դիտորդ կար, որը չէր գրանցվել գրացամատյանում: Նա ասում էր, որ գրանցված է Արդարադատության նախարարությունում:

Ենոքյան Ադրինե Սերժիկի փոխարեն արդեն քվեարկել էին, հանձնաժողովի անդամը ցուցակում ջնջեց նրա տվյալները, նոր տվյալներ գրեց և Ադրինեն կրկին քվեարկեց, հանձնաժողովը դա բացատրեց որպես անզգուշություն:

Ժամը 17:00-ի դրությամբ տեղամասում կա 15-ից ավել ընտրող:

Ընտրատեղամաս թիվ 9-Երկու ընտրողի անվան դիմաց արդեն ստորագրված է եղել:

Ընտրատեղամաս թիվ 26-Մի ընտրող հայտարարել է, որ իր եղբայրը 10 տարի է Հայաստանում չէ, բայց իր տեղը արդեն ընտրել են:

Ընտրատեղամաս թիվ 4 –Ժամը 18:00-ի դրությամբ մուտքի մոտ 7-8 մարդ է կանգնած, խրցով թղթեր ունեն իրենց մոտ , բաժանում են և ասում, որ գնան ներս և ասեն, որ լրացուցիչ ցուցակով են եկել քվեարկության:

Ընտրատեղամաս թիվ 9 և թիվ 10 –ում ժամը 18:20 դրությամբ մարդկանց հոսք է նկատվում: Մի հասցեում գրանցված են բազմաթիվ մարդիկ, որոնք գալիս են և մասնակցում քվեարկությանը:

Ժամը 19:15 –դրությամբ

Ընտրատեղամաս թիվ 3 –Հանձնաժողովի նախագահը հաճախ է բացակայում սենյակից, ներքևում նրանք ունեն սենյակ, որտեղ հավաքվում են, շփվում թաղի հեղինակավոր տղաների հետ: Նախագահը երբեմն գալիս է, հանձնարարություններ տալիս, առանց հաշվարկի թվեր է հաղորդում ընտրատարածք:

Ընտրատեղամաս թիվ 7- Տեղամասում 2 քաղաքացու տվյալներ լրացված են գրանցամատյանում, կնիք կա դրված, բայց չկա ստորագրություն, հանձնաժողովի անդամները պատճառաբանում են, թե հավանաբար մոռացել են:

Ընտրատեղամաս թիվ 9 տեղամասում շատ լարված վիճակ է:

Ընտրատեղամաս թիվ 14 –Բաց քվեարկության դեպք է արձանագրվել: Մի ընտանիք քվեարկեց բաց:

Ընտրատեղամաս թիվ 19- Ցուցակներում մարդիկ անծանոթ անուններ գտան իրենց հասցեներում գրանցված:

Ընտրատեղամաս թիվ 22 – Տեղամասում վիճակը լարված է: Հանձնաժողովի քարտուղարը կասկածում է, որ նախագահը լցոնում է կատարել, կամ էլ կարուսել է եղել, այդ պատճառով էլ քննիչ է հրավիրել՝իրավիճակին ճիշտ գնահատական տալու համար:

Ընտրատեղամաս թիվ 26 –Դատարկ է տեղամասը, ընտրող չկա:

Ընտրատեղամաս թիվ 28 –Ընտորղներից մեկը, ով եկավ քվերակության, իր անձնագրում արդեն կնիք կար դրված՝ քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ: Չնայած դրան՝ընտրողը նորից քվեարկեց:

Ընտրատեղամաս թիվ 30- Մարդիկ խմբերով գալիս են, գումար բաժանելու դեպք է արձանագրվել, որը նկարահանվել է դիտորդի կողմից: 19:05-ի դրոությամբ 570 ընտրող է եղել:

Ընտրատեղամաս թիվ 32- Մարդկանց հոսք է նկատվում , ընտրողներին բերում-տանում են:

Ընտրատեղամաս թիվ 33- Տեղամասը մեկ դատարկ է լինում, մեկ էլ միանգամից 10-15 մարդ է գալիս: 19:15-ի դրությամբ 500 մարդ է քվեարկել:

Ընտրատեղամաս թիվ 34 տեղամասում ավելի խաղաղ է, քան կեսօրին:

Ընտրատեղամաս թիվ 24 տեղամասում ժամը 20:00-ի դրությամբ 846 ընտրող է եղել:

Ընտրատեղամաս թիվ 3 տեղամասում դիտորդը լցոնման դեպք է նկատել, միջամտել է ու կանխել լցոնման դեպքը: Ժամը 20:37-ի դրությամբ հանձնաժողովի նախագահը անհետացել է տեղամասից՝ գրանցամատյանի հետ միասին:

Հայաստանի Հելսինկյանի կոմիտեի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031