Կենտրոնական ընտրական հանձնաժողով տանող փողոցը ոստիկանական զորքերը փակել են: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ պատ են կազմել: «Նոր Հայաստանի» ներկայացուցիչները քիչ հետո կհայտարարեն իրենց անելիքները:
Հիշեցնենք, որ երթը Ֆրանսիայի հրապարակից ընթացավ «միացեք» կոչերով: Երթը ընդմիջեցին «Գինի լից» երգով, այնուհետեւ սուլոցներով եւ թմբուկների զարկերով շարունակեցին: Ոստիկանները երթի մասնակիցներին ուղղորդեցին դեպի Մոսկովյան փողոց: Երթի առաջին շարքերում հայտնվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի տիկինը` Արմենուհի Հովհաննիսյանը եւ Զարուհի Փոստանջյանը:
Մաշտոց-Կորյուն փողոցներում ոստիկանությունը պատ էր կազմել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ