Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո»-ի ճակատում արտառոց չեն համարում քաղաքացիների ակտիվությունը

Դեկտեմբեր 06,2015 21:50

Քվեարկության մասնակիցների թիվը մոտ 51 տոկոս է, 1 միլիոն մոտ 296 368 քաղաքացի. տարօրինակ չէ՞ նման ակտիվ մասնակցությունը, երբ հանրաքվեի քարոզչության ողջ ընթացքում հանրությունը բավական անտարբեր կեցվածք էր դրսեւորում`Aravot.am-ի հարցին ՀՀԿ «Այո»-ի շտաբի պետի տեղակալ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իր գնահատմամբ, համընդհանուր անտարբերությունը սկզբնական շրջանում էր: Քարոզարշավի վերջում, ըստ ՀՀԿ շտաբի պետի տեղակալի, մարդիկ բավական ակտիվ էին: Նրա կանխատեսումներով մասնակցությունը 47-48 տոկոս պիտի լիներ, բայց 51 տոկոսն էլ Վահրամ Բաղդասարյանը համարում է նորմալ: Մասնակցության առումով, նկատենք, ամենաակտիվը Արարատի մարզն էր`66 տոկոս մասնակցություն: Արարատի մարզը, հիշեցնենք, վարչապետ եւ «Այո»-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի մարզն է:

Ինչ վերաբերվում է «Նոր Հայաստանի» բողոքի շարունակվող ակցիային, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Րաֆֆին փողոց դուրս գալու իրավունք էլ չունի, ինքն առաջնորդն ա, քվեաթերթիկը պատռեց, իրեն հետեւող մի հարյուր հոգի էլ չկա: Ի՞նչը պիտի անհանգստացնի»:

Ի դեպ, ՀՀԿ գրասենյակն այս պահին մարդաշատ է, ՀՀԿ խմբակցության շատ պատգամավորներ, նախարարներ եւ տարբեր բարձրաստիճան կուսակցականներ հավաքվում են ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում: «Այո»-ի շտաբի պետի տեղակալները, բարձրաստիճան կուսակցականները ՀՀ վարչապետ եւ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի սենյակում են հավաքված:

Մասնակցության ակտիվությանը վերաբերվող հարցին ԲՀԿ մամուլի խոսնակ, «Այո»-ական Վահան Բաբայանն ասաց, որ որպես քաղաքացի ընտրողի իր պարտքը կատարել է: Այն տեղամասում, որտեղ ինքը քվեարկել է, առանձնակի պասիվություն չի նկատել, ավելին`«քաղաքացիների ակտիվ շարժ կար»: Ուստի, Վահան Բաբայանը այդ թիվը աննախադեպ բարձր չի համարում:  ԲՀԿ-ին մտահոգում են որոշակի թվով ընտրախախտումները. «Յուրաքանչյուր դեպքը, որի տակ իրական փաստ կա, պետք է քննվի պատկան մարմինների կողմից եւ համապատասխան գնահատականի արժանանա»:

ԲՀԿ-ում գոհ են հանձնաժողովի իրենց անդամներից եւ վստահված անձանցից: Նրանք վերահսկել են հանրաքվեի նորմալ ընթացքը: Կոնկրետ  ԲՀԿ-ականների հետ կապված 2-3 դեպք է եղել մամուլում, ստուգել են եւ պարզել, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:

«Այո»-ի ՀՅԴ-ի շտաբում դեռ չեն շտապում հարցազրույցներ տալ. Կխոսեն ավելի ուշ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031