2015 թվականի դեկտեմբերի 6-ին Ստեփանակերտում կայացավ Արցախի հանրապետական կուսակցության հիմնադիր կոնֆերանսը:
Կուսակցության պատվիրակներն ընդունել են կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը, ինչպես նաև ընտրել ղեկավար մարմինները` կուսակցության համանախագահներին, քաղաքական խորհուրդ և վերստուգիչ հանձնաժողով: Կուսակցության համանախագահներ ընտրվեցին դոկտոր Կարեն Օհանջանյանը և Արևիկ Պետրոսյանը:
Արցախի հանրապետական կուսակցությունը, որպես իր կարևոր առաջնություն, համարում է Մարդուն և մարդկային հիմնարար արժեքները` ազատությունը, արդարությունը և ժողովրդավարության զարգացումը Լեռնային Ղարաբաղում` կոչված ապահովելու հանրապետության բարգավաճումն ու անվտանգությունը:
Արցախի հանրապետական կուսակցություն