«Նոր Հայաստան» նախաձեռնությունն իր համախոհներով այս պահին Ազատության հրապարակից երթով գնում է դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Երթն ընթանում է Թումանյան-Մաշտոց-Բաղրամյան-Մոսկովյան փողոցներով, ապա շարունակվելու է դեպի ԿԸՀ շենք։
Նախաձեռնության անդամ Գեւորգ Սաֆարյանը բարձրախոսով քաղաքացիներին կոչ է անում դուրս գալ եւ միանալ երթին։
Նշենք, որ մեծ քանակությամբ ոստիկանական զորքեր տեղակայված են տարբեր փողոցներում։ Բացի այդ՝ ոստիկաններն ուղեկցում են նաեւ երթը։
«Նոր Հայաստան» նախաձեռնության կազմակերպիչները, երթի անդամներին կոչ են անում չշեղվել երթուղուց, պահպանել հանգստություն եւ խաղաղություն։
Կարդացեք նաև
Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ ԿԸՀ շենքի մոտից վերադառնալու են Ազատության հրապարակ, հետո որոշեն իրենց հետագա քայլերը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ