Ազատության հրապարակում քիչ առաջ ելույթ ունեցավ «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը, որն ասաց, թե ինչպես միշտ այս անգամ էլ չենք մոռանում ասել` «մահ ռեժիմին, կյանք մեր ազգին»:
«Ես շատ կարճ եմ խոսելու, այս գիշեր երկար գիշեր է լինելու, բոլորիցդ կխնդրեմ դիմացկուն լինել մնալու, ինչպես ասվեց մենք պետք է շարժվենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ տեղի է ունենում գլխավոր կեղծիքը, նկարչությունը»:
Նա ասաց, որ այն ինչ այսօր տեղի էր ունենում զարմանալի չէր ոչ մեկի համար. «Մեր խնդիրը, ցավալին այն է` որ, մեզ հայերիս տակավին չի հաջողվում մոբիլիզանալ, սակայն, այս քանակով էլ որ այստեղ կանգնած ենք, համառություն որ դրսեւորենք, հետեւողական լինենք վերջ ի վերջո լուծումը գտնելու ենք»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ