«Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց, որ իշխանություններից պահանջում են անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները։
Ղուկասյանի խոսքերով՝ իշխանությունը, ՀՀԿ-ն հերթական անգամ կեղծեց ընտրությունները, կեղծեց քվեարկությունը, բռնացավ ժողովրդի կամքի ազատ արտահայտվելու իրավունքին։
«Մեր պահանջն է անվավեր ճանաչել քվեարկության արդյունքները։ Մենք երթ ենք անելու դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ներկայացնենք մեր պահանջը»,- ասաց նա։
Անդրիաս Ղուկասյանն Ազատության հրապարակում հավաքված մարդկանց հորդորեց պահպանել խաղաղություն, արտահայտել կամք դիմադրելու ստեղծված իրավիճակին։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ