Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Սարգսյանից մինչեւ ինձ բոլորս պիտի պատասխանատվություն կրենք»

Դեկտեմբեր 06,2015 21:03

Այսօրվա երթը սկսվեց բավական ուշացումով, քանի որ բավական լարված իրավիճակ է ստեղծված` ոստիկանական մեծ թվով զորքերը կենտրոնացել են Ազատության հրապարակում, առաջին շարքի ոստիկանները վահաններով են:

Հանրահավաքը սկսվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով:

Մինչ ելույթի սկսելը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության նոր նախագահ:

Նա իր ելույթում ասաց, որ մենք այսօր միասին ապրում ենք ճշմարտության Հայաստանյան պահը. «Այս ճշմարտությունը մեզ ուղեկցելու է ողջ կյանքի ընթացքում եւ որեւէ մեկը` քաղաքացի, թե իրավաբան, իրավունք չունի ճշմարտության պահը եւ ճանապարհը չընդունել եւ շեղվել դրանից»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ պետական դավաճանություն եւ հանցագործություն, ժողովրդի դեմ ահաբեկչությունը նախաձեռնել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, «Հանրապետական» կուսակցության շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը եւ նույն կուսակցության տարբեր մակարդակների ղեկավարներ, քաղաքապետեր, մարզպետներ եւ շտաբի պետեր:

Պարոն Հովհաննիսյանը նշեց` հիմա կամ երբեք, կամ այս կուսակցության հավերժացում. «Հարգում եմ բոլորիդ, բայց Սարգսյանից մինչեւ ինձ բոլորս պիտի պատասխանատվություն կրենք»: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ պետք է լինի անցումային իշխանափոխություն, հրաժարական Սերժ Սարգսյանին եւ «կորչի ցանկացած կուսակցապետություն`կեցցե Հայաստանի Հանրապետությունը»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031