Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը քիչ առաջ լրագրողներին ներկայացրեց հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամների մասին մանրամասներ:
Նա ասաց, որ 16 հիմնադրամներից 4-ում ֆինանսական մուծումներ եւ ծախսեր չեն կատարվել, դրանք են՝ «Օրինաց երկիր» կուսակցության հիմնադրամը, «ՀՀ աֆղանական պատերազմի վետերանների միավորում» հասարակական կազմակերպությունը, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» հասարակական կազմակերպությունը եւ «Գարտման» հասարակական կազմակերպությունը:
«Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադրամ. մուծումները կազմել են 80 698 740 դրամ, որից ծախսվել է 57 196 981 դրամ, մնացորդը հիմնադրամում կազմում է 23 501 759 դրամ: Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հիմնադրամ. մուծումները կազմել են 6 420 000 դրամ, որից ծախսվել է 6 403 608 դրամ, մնացորդը հիմնադրամում կազմում է 16 392 դրամ: Հայ ազգային կոնգրեսի հիմնադրամ. մուծումները կազմել են 5 196 266 դրամ, որից ծախսվել է 5 188 500 դրամ, մնացորդը հիմնադրամում կազմում է 7766 դրամ:
Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադրամ. մուծումները կազմել են 2 700 00 դրամ, որից ծախսվել է 2 662 624 դրամ, մնացորդը կազմում է 37 376 դրամ: Ժառանգություն կուսակցության հիմնադրամ. մուծումները կազմում են 2 201 990 դրամ, որից ծախսվել է 2 277 880 դրամ, մնացորդը հիմնադրամում կազմում է 124 110 դրամ»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Տիգրան Բաբիկյանը հայտնեց, որ քվեարկության արդյունքների ամփոփումից հետո եռամսյա ժամկետով հիմնադրամը բացող անձի հայեցողությամբ մնացորդները կարող են փոխանցվել բարեգործության, իսկ ժամկետը լրանալուց հետո այդ միջոցները փոխանցվելու են պետական բյուջե:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ