Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը՝ Դաշնակցականներին. «Դուք էս ամենը չե՞ք տեսնում, հետո պիտի ասեք՝ կեցցե Հայաստանը»

Դեկտեմբեր 06,2015 20:50

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը  դեկտեմբերի 6-ին Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում հայտարարեց, որ այս անգամ ընտրակեղծիքները, բռնություններն ու ամեն ինչը աննախադեպ էին, եւ այդ ամենի պսակը «Ժառանգություն» կուսակցության անդամի ծեծն էր Ժուռնալիստների միության շենքում:

Նա  փաստեց, որ  վերստին հաստատվում է իր այն կարծիքը, որ քվեարկությամբ Հայաստանում հարց չի կարող լուծվել, ընտրական ինստիտուտ գոյություն չունի եւ փոփոխությունները հնարավոր են միայն այն դեպքում, երբ բազմահազար մարդիկ փողոց դուրս գան: Նա զայրացած էր ուժային կառույցների գործողություններից. «Ոստիկանությունը, ԱԱԾ-ն ունենալով գաղնալսումների իրավունք, գործակալական ցանց այս ամենը չէի՞ն տեսնում, հիմա էլ զորքը բերել լցրել են Ազատության հրապարակ, որի շնորհիվ պաշտոն ստացան, այդ հրապարակում հավաքված մարդկանց շահագործելով, նրանց հարկերի հաշվին են հարստացել… Ու էդ ոստիկանությո՞ւնը պետք է հանրաքվեին հետեւեր, հիմա լցրել են Ազատության հրապարակ, ումից են պաշտպանում»:

Պարոն Մարտիրոսյանը ընդգծեց, որ ամենեւին էլ օպերատիվ չի գործել ոստիկանությունը, նրա ձեւակերպմամբ, չի «նկատել», որ ամեն տեղամասում հազար հոգի է կուտակված, ամեն տեղ փող են բաժանում,  քսան րոպե խոչընդոտում են «Ազատության» լրագրողի աշխատանքը…Ի՞նչ օպերատիվ բացահայտումների մասին է խոսքը, նրանք միայն խաղաղ քաղաքացիների վրա են ուժ ցուցադրում, էս երկրում որ մարդ չմնաց, ուրախ կապե՞նք, հրաշալի կապրե՞ք: Նույն հարցը ՀՅԴ իմ գործընկերներին եմ ուղղում՝  դուք էս ամենը չտեսա՞ք, էլի կգաք ու կասեք կեղծիքներ կան, բայց այդ ամենը չազդեց, կասեք կեցցե Հայաստանը»,- նշեց «Ժառանգության» փոխնախագահը:

Նա ցավում է, որ իր նախնական կանխատեսումները ոչ թե 100, այլ 120 %-ով հաստատվեցին, նաեւ նշում է. «Ժառանգությունն»  ու «Նոր Հայաստանն» ի՞նչ անեն…Ես որեւէ մեկի փոխարեն չեմ կարող պայքարել, այսուհետ ես որեւէ մեկի համար կրակից շագանակ չեմ հանելու, թող մեր քաղաքացիները գան, գոնե կրակը փչեն, այն քայլերը, որոնց կատարելու հնարավորություն կա, թող իրականացնեն, մեր քաղաքացիներից միայն մասնակցություն է պահանջվում»:

Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ երբեւէ ավելի համակարգված աշխատանք ընդդիմությունը երբեք չի արել. «Մենք որեւէ սխալ չենք արել, պարզապես հնարավոր չէ մի քանի հազար քաղաքացիներով հեղափոխություն անել, իսկ տանը նստելով ոչինչ չի փոխվի»:

Նա քննադատեց նաեւ Հասմիկ Պողոսյանի անհարկի մշակութասիրությունը, երբ ասել էր, թե վրան տեղադրելու արդյունքում մշակութային հուշարձանը կվնասվի, այն դեպքում, երբ իրական մշակութային հուշարձաններն անմխիթար վիճակում են, իսկ «Փակ» շուկան «տրաքացվել» է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031