Դեկտեմբերի 6-ին թիվ 9/16 ընտրատեղամասում լիազորված անձ Վարդգես Գասպարին այցելել է հարևանությամբ գտնվող 9/15 ընտրատեղամաս և խոչընդոտել նշված տեղամասի բնականոն աշխատանքը:
Վ. Գասպարիին բազմիցս զգուշացվել է 9/15 ընտրատեղամասի նախագահի կողմից, սակայն նա նախազգուշացումներին չի ենթարկվել և շարունակել է իրավախախտումը: Հանձնաժողովի նախագահը դիմել է նշված տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներին` խնդրելով Վ. Գասպարիին հեռացնել ընտրատեղամասից:
Ժամը 16.50-ին Վ. Գասպարին ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն