«Այո» շտաբից դուրս եկած եւ Հանրապետական կուսակցության անդամ ներկայացած կինն, ով այսօր հարձակվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի վրա, վիրավորել նրան`պահանջելով լքել տարածքը, նույն կինն է, ում նախագահ Սերժ Սարգսյանը Եռաբլուրում հարց տվեց. «Եկել ես ստեղ, լացում ես, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես»:
Հիշեցնենք, որ ավելի ուշ նույն կնոջը վիրավորել էր ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը՝ ասելով. «Դու սաղ ե՞ս հլը, ես գիտեմ` սատկել ես»:
Հիշեցնենք նաեւ, որ եռաբլուրյան այդ միջադեպից ընդամենն ամիսներ անց «Առավոտի» թղթակիցը պարզել էր, որ այդ կինը մշտապես փող է մուրում Աջափնյակի ՀՀԿ տարածքային կազմակերպությունում:
Կարդացեք նաև
Լուսանկարը եւ տեսանյութը՝ «Ազատություն» ռ/կ-ի
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ