Այս պահին Օպերայի շրջակայքում մեծ քանակությամբ ոստիկանական զորքեր են, որոնք արագ- արագ նախապատրաստվում են: Այնպիսի տպավորություն է, որ նրանք նախապատրաստվում են ինչ-որ հատուկ գործողությունների, քանի որ զինվում են «դուբինկաներով», «կասկաներով», երբ մենք փորձում էինք լուսանկարել` ոստիկանները խոչընդոտում էին մեր աշխատանքները, փակում էին տեսադաշտը, որպեսզի մեզ չհաջողվի ֆիքսել, թե ինչպես են ոստիկանները զինվում:
Ոստիկանները սեռական բնույթի հայհոյանքներ տվեցին, որը մեր զգուշացումից հետո` դադարեց: Հիշեցնենք, որ այսօր, ժամը 20:00-ին Ազատության հրապարակում մեկնարկելու է «Նոր Հայաստանի» հանրահավաքը:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ