Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կազմավերլուծական եւ միջազգային համագործակցության բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Հայկ Քոչինյանը քիչ առաջ տեղեկություն տրամադրեց քրեակատարողական հիմնարկներում քվեարկություն կազմակերպելու մասին:
Նա ասաց, որ քվեարկությունից երեք օր առաջ՝ դեկտեմբերի 3-ին կազմվել են հանրաքվեին մասնակցության իրավունք ունեցող անձանց ցուցակները, ըստ որոնց, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 958 կալանավորված անձինք, որոնցից 673-ը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նա նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քվեարկությունը սկսվել է 11:00-ին, իսկ «Արթիկ», «Վանաձոր», «Դավթաշեն», «Երեւան Կենտրոն», «Արմավիր», «Գորիս» եւ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում՝ 17:00-ին:
Հայկ Քոչինյանը հայտարարեց, որ 18:30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 825 քաղաքացի:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ