Քիչ առաջ ոստիկանական զորքերով մոտ 20 ավտոբուսներ Դավիթաշեն կամրջից շարժվում էին դեպի Վաղարշյան փողոց:
Aravaot.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից փորձեց ճշտել, թե ինչո՞վ է պայմանավորված այդքան շատ ոստիկանների կենտրոնացումը դեպի քաղաքի կենտրոն, ծառայության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց. «Ոստիկանական ծառայությունից ելնելով: Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում, մեր քաղաքացիները թող չանհանգստանան, որեւէ խնդիր չկա»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ