Հայ ազգային կոնգրեսն արձանագրել է, որ ժամը 18։25 33/77 եւ 35/26 տեղամասերում (Գյումրի) հոսանքները անջատվել է ու քվեարկության ընթացքը խաթարվել է։7/31 տեղամասում եւս՝ հոսանքն անջատվել է: 14/21 տեղամասում, ինչպես մեզ հայտնեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, լցոնում է եղել, ահաբեկել են լրագրողներից մեկին:
Ժամը 17։40-ին 14/21 տեղամասում (Ապարան) ՀԱԿ հանձնաժողովի անդամը եւ վստահված անձը կանխել են լցոնումներ։ Ժամը 17:15-ին 10/20 տեղամասում ընտանիքը եկել է քվեարկության եւ պարզել, որ իրենց բոլորի տեղը արդեն քվեարկած է։
Ժամը 16:05-ին 6/15 տեղամասում կրկնակի քվեարկության դեպք է եղել եւ կազմվել է արձանագրություն։
«Սա այլանդակություն է, հերթական այլանդակությունն է, որ ամբողջ կրիմինալը ներգավվել է կեղծելու գործին: Սերժ Սարգսյանն ամեն գնով ուզում է իր նպատակին հասնել»,-ասաց պարոն Մուսինյանը: Լցոնումների վերաբերյալ էլ, Մուսինյանը նկատեց, որ կեղծիքների նման քայլերի է դիմում «Այո»-ի թիմը, քանի որ Հայաստանում չկա կամավոր այո ասող մարդ»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ