Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողների միավորում» ՀԿ-ի կոչը՝ Հովիկ Աբրահամյանին, Վլադիմիր Գասպարյանին, Գևորգ Կոստանյանին և Աղվան Հովսեփյանին

Դեկտեմբեր 06,2015 18:55

2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ առավոտյան ժամը 08:00-ին, Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որն ընթանում է մի շարք խախտումներով:
Ինչպես ահազանգում են լրատվամիջոցները՝ հանձնաժողովի անդամները, «Այո»-ի ճակատի կողմնակիցները, իշխանության վստահորդները խոչընդոտում են ընդդիմադիր ճակատի ներկայացուցիչների և հատկապես լրագրողների մասնագիտական գործունեության իրականացումը:

Մասնավորապես թիվ 9/11 տեղամասից հանձնաժողովի նախագահը ստիպել է դուրս հանել մի քանի լրագրողի:

36/39 տեղամասի /Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնք/ հանձնաժողովի նախագահ Արփինե Խաչատրյանը հրաժարվել «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին գրանցելուց:

26/16 տեղամասում /Չարենցավան/ ժամը 12.02-ի դրությամբ ՏԸՀ անդամները սպառնացել են տեղամասից հեռացնել «Ասպարեզ» կայքի լրագրող Սոնա Թադևոսյանին:

ՀՀԿ վստահված անձը բռնություն է գործադրել «iLur.am» լրատվական կայքի լրագրողի նկատմամբ, կոտրել է տեսախցիկն ու վնասել լրագրողի վկայականը:

Կոմիտասի շուկայի մոտ տեղակայված «Այո»-ի շտաբերից մեկի մոտ ՀՀԿ անդամ ներկայացող մի կին տևական ժամանակ կոպտորեն խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի աշխատանքը, հրել, քաշքշել և թքել լրագրող վրա՝ նրան թույլ չտալով մոտենալ շտաբին:

Վերը նշվածները վկայում են, որ իշխանությունները կողմնակից են քաղաքացիների ընտրության իրավունքի ոտնահարմանը, իսկ այն, որ ոմն հանձնաժողովի նախագահ կարող է թույլ չտալ լրագրողներին աշխատել ընտրատեղամասում, խոսում է Հայաստանում գործող խոսքի անազատության կողմնակից իշխանության մասին, որին ձեռնտու է իրավախախտումներով լի հանրաքվեի անցկացումը:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում իշխանությանը՝ իրենց հրահանգներով կանխել լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտումը:

«Լրագրողների միավորում» ՀԿ-ն, որպես «ԱՅՈ»-ի շտաբի պետի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին կոչ է անում իրավիճակը փոխել անձնական վերահսկողությամբ և հրաժարվել «արջի ծառայությունից»՝ հրապարակավ հայտարարությամբ, կանխել լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտումը:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում ոստիկանությանը, Քննչական կոմիտեին ու Դատախազությանը՝ իրականացնել անաչառ քննություն և համապատասխան պատասխանատվության ենթարկել մեղավորներին ու անմիջական հրահանգողներին:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը տեղեկացում է, որ հետամուտ է լինելու լրագրողների նկատմամբ իրականացված ապօրինի գործողություններին, իսկ օրենքի սահմաններից դուրս գործողների համար համապատասխան պատիժ չսահմանելու դեպքում՝ խոսքի ազատության խոչընդոտման, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի խախտման դեպքերի մասին կտեղեկացվեն միջազգային կազմակերպություններն ու համապատասխան մարմինները՝ վերջ դնելու համար Հայաստանում լրագրողների նկատմամբ ճնշումների սովորույթին:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031