Քիչ առաջ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց մինչեւ ժամը 17:00-ն հանրաքվեի քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը:
Նա հայտնեց, որ Երեւանում հանրաքվեին մասնակցել է 305 368 քաղաքացի կամ ընտրողների 36.10 տոկոսը, Արագածոտնում՝ 48 595 քաղաքացի կամ 42.12 տոկոսը, Արարատում՝ 110 020 քաղաքացի կամ ընտրողների 50.52 տոկոսը, Արմավիրում՝ 92 277 քաղաքացի կամ 40.20 տոկոսը, Գեղարքունիքում՝ 75 493 քաղաքացի կամ ընտրողների 40.18 տոկոսը, Լոռում՝ 87 709 քաղաքացի կամ ընտրողների 36.85 տոկոսը, Կոտայքում՝ 92 478 քաղաքացի կամ ընտրողների 39.26 տոկոսը, Շիրակում՝ 73 370 քաղաքացի կամ ընտրողների 31.82 տոկոսը, Սյունիքում` 55 937 քաղաքացի կամ ընտրողների 51.11 տոկոսը, Վայոց ձորում՝ 21 282 քաղաքացի կամ ընտրողների 45.14 տոկոսը, Տավուշում՝ 42 804 քաղաքացի կամ ընտրողներ 39.10 տոկոսը: 17:00-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է 1 005 333 քաղաքացի կամ ընտրողների 39.17 տոկոսը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ