Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Հայ Ազգային կոնգրեսի Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար, Մարտի 1-ի գործով ազատազրկման դատապարտված Տիգրան Բաղդասարյանը: Այս մասին «Ա1+»-ին փոխանցեց ՀԱԿ համակիր Կարեն Հարությունյանը:
Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունն այս առնչությամբ տարածեց հետեւյալ պարզաբանումը. «Դեկտեմբերի 6-ին, ժամը 16.30-ի սահմաններում, թիվ 4/16 ընտրատեղամասի նախագահը դիմել է տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանին և խնդրել միջոցներ ձեռնարկել, քանի որ ՀԱԿ ներկայացուցիչ Տիգրան Բաղդասարյանը և ՀՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Սարուխանյանը ընտրատեղամասում վիճաբանում են: Նշված անձինք հրավիրվել են ոստիկանության Արաբկիրի բաժին»: