Մալաթիա վարչական շրջանի 8/8 տեղամաս է այցելել Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին՝ Երեւանի ավագանու անդամ, «Կայզեր» սուպերմարկետների ցանցերի սեփականատեր Արթուր Պետրոսյանը:
Նա մտավ տեղամաս, զրուցեց վստահված անձանց եւ հանձնաժողովականների հետ եւ տպավորություն էր, որ հետը մարդկանց էր բերել, քանի որ տեղամաս մտավ ոչ միայնակ:
Մեր հարցին՝ ընտրությա՞ն եք եկել, նա ասաց՝ այո, բայց այդպես էլ ընտրություն չկատարեց, այլ գնաց նստեց վստահված անձանց կողքին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ