Զեյթունի թիվ 3/23 ընտրատարածքում դիտորդություն իրականացնող «Transparensy Armenia»-ի ներկայացուցիչ Յուդիտա Նեդզան ժամը 14:00-ի սահմաններում էական խախտումներ չէր արձանագրել: Բայց նրան տարօրինակ էր թվում, որ քվեացուցակներում նշված է քվեարկողի անուն-ազգանունը, ծննդյան օրն ու տարեթիվը, սակայն բացակայում է անձնագրի կամ սոցիալական քարտի համարը, որի հետ համեմատվեին քվեարկությանը մասնակցողի ներկայացրած փաստաթղթի տվյալները: Նրա խոսքերով, դա խախտումի համար լուսանցք կարող է թողնել. «Ինչպե՞ս վստահ լինել, որ քվեարկողը հենց այդ մարդն է, այլ ոչ թե նույն անուն-ազգանունով մեկ ուրիշը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ