Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզչության օրը «Այո»-ի շտաբ չի կարող լինել

Դեկտեմբեր 06,2015 17:37

Կոմիտաս-Բուդաղյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող «Այո»-ի շտաբում միջադեպ է գրանցվել`լրագրողներին թույլ չեն տալիս ներս մտնել եւ պարզել, թե ի՞նչ է կատարվում ներսում`բացատրելով, որ դա մասնավոր տարածք է: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հեռախոսազրույց էր ունեցել Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ եւ տեղեկացրել միջադեպերի մասին։ Վերջինս նույնպես ասել է, որ շտաբը մասնավոր տարածքում է եւ հորդորել է դիմել «Այո»-ի կենտրոնական շտաբին։

«Այո»-ի շաբի պետի տեղակալ, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանն Aravot.am-ի հետ զրույցում այս առիթով ասաց, որ հանրաքվեի օրը եւ նախորդ օրը քարոզչական շտաբ լինել չի կարող, օրենքն է սահմանափակում դնում, քանի որ այդ օրերին քարոզչությունն արգելվում է:

Նույն տարածքում, ավելի վաղ, ՀՀԿ անդամ ներկայացած մի կին խոչընդոտել էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի աշխատանքը: Այս եւ նմանատիպ այլ ահազանգերի առիթով էլ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ նման մասնավոր երեւույթներ կարող են լինել, բայց, իր կարծիքով, նման առաձին դեպքերով չի կարելի ընդհանուր տպավորություններ կազմել քվեարկության ընթացքի մասին: «Կլինեն նման երեւույթներ, հանրապետության ողջ տարածքով մեկ չենք բացառում նման դեպքերը: Եթե մարդիկ նկատում են կամ գիտեն, թե ովքեր են գումար բաժանողները`թող ահազանգեն համապատասխան մարմիններին: Կարծում եմ, արդեն կան համապատասխան հարուցված գործեր նման երեւույթների հետ կապված, քննությունն ամեն ինչ կպարզի»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031