Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հերիքնազ Տիգրանյան. «Նորից հետ ենք գնում մեզ հայտնի լցոնումների»

Դեկտեմբեր 06,2015 17:30

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը «Մեդիա կենտրոնում» ասաց, որ հանրաքվեն դիտարկում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որի մեջ ներառված են 4 հասարակական կազմակերպություններ: Նրա խոսքերով ունեն շուրջ 1000 դիտորդներ, որոնք տեղաբաշխված են մոտավորապես 500 տեղամասերում: «Անկեղծ ասած, այսպիսի պատկեր չէինք սպասում, գոնե ես, որպես ընտրությունների մեջ որոշակի փորձ ունեցող` մտածում էի, որ մի փոքր ավելի մեղմ մեթոդների կդիմեն: Բայց այսօրվա քվեարկությունը եւ մինչեւ այս պահը ունեցած ահազանգերը ցույց են տալիս, որ մենք նորից հետ ենք գնում մեզ հայտնի լցոնումների, դիտորդների նկատմամբ ճնշումների փորձին»:

Նա նշեց, որ շատ մեծ ահազանգներ ստացել են ժամը 10:00-ից սկսած` ցուցակների մեջ ստորագրության առկայության մասին, այսինքն` ընտրողները եկել են ընտրատեղամաս եւ տեսել, որ իրենց անվան դիմաց ստորագրված է:

«Զանգ ստացանք 10/15 ընտրատեղամասից. մի քաղաքացի, որը չներկայացավ, բայց շատ վրդովված հայտնեց, որ ընտրացուցակում գրանցում կատարելու պահին նկատել է, որ հանրապետությունից բացակայող իր եղբոր եւ կնոջ փոխարեն գրանցամատյանում արդեն ստորագրված է եղել: Մենք ունենք մի ահազանգ, որը նաեւ տեսագրված է, երբ որ հանձնաժողովի անդամը 3/6 տեղամասում ինչ որ հանդարտ մի պահի լրացնում է ընտրողների ցուցակները եւ սեղանի տակ ունեցած իր թղթով կարծես համադրում է այդ տվյալները: Այստեղ ողջամիտ է այն կասկածը, որ հանրապետությունից բացակայող անվան փոխարեն պետք է ստորագրվեր, քանի որ նրանք ամենայն հավանականության չեն գա եւ չեն մասնակցի հանրաքվեին»,-ասաց Հերիքնազ Տիգրանյանը:

Նա նաեւ նշեց, որ դեռ տեղամասերը չբացված դիտորդներին տեղեկացրել էին հանձնաժողովականները, ահաբեկել, որ ձեզ միեւնույն է թույլ չենք տալու մոտենալ ընտրողների ցուցակներին. «Որոշ տեղամասերում չեն թողնում անգամ ընտրողը ընդհանրապես մոտ գա ընտրողների ցուցակի սեղանին եւ պահում են որոշակի հեռավորության վրա»:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031